Լրահոս
Միջազգային
21:15
30.05.26
305

ԱՄՆ-ն մտադիր է միջոց գտնել՝ Ուկրաինային «պաշտպանվելու» հարցում օգնելու համար․ Հեգսեթ

Img default alt hy

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խուսափեց ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համալիրների համար հակահրթիռների մատակարարման ծավալների ավելացումը։

«Մենք օգնել ենք Ուկրաինային այնտեղ, որտեղ կարողացել ենք, և արել ենք այն ամենը, ինչ կարող էինք՝ Եվրոպային ավելին անելու հարցում օգնելու համար», - հայտարարեց նա Սինգապուրում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու վերջին դիմումի հետ կապված հրթիռների մատակարարման ծավալների ավելացման հնարավորության մասին հարցին։ «Ես ոգևորված եմ Եվրոպայի տրամադրվածությամբ», - նշեց Հեգսեթը՝ հավելելով, որ «եթե նայենք [հատկացվող] միջոցների ծավալներին, ապա Եվրոպան ավելացրել է իր ջանքերը»։

«Մենք ուզում ենք, որ նրանք կարողանան պաշտպանվել, և մենք կգտնենք միջոց՝ համոզվելու, որ կարող ենք նրանց օգնել այդ հարցում», - հայտարարեց Պենտագոնի ղեկավարը։

Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Կոնգրեսի անդամներին հրատապ նամակ է ուղարկել, որում հայտնել է հակաօդային պաշտպանության միջոցների կրիտիկական պակասի մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ դիմումի մեջ նա նշել է, որ Ուկրաինայի համար ցավալի է տեսնել հակահրթիռներից զրկված «Patriot»-ի մարտկոցները։