Լրահոս
Աշխարհ
22:30
30.03.20
80

Ամերիկայից ու Ռուսաստանից էլ հզոր կորոնավիրուսը

Աշխարհի գերտերություններն անգամ ծնկի բերած վիրուսը դեռ անհաղթ է: Եթե զարմանում եք՝ տեսնելով փողոցներում անհոգ զբոսնողների, դուք մենակ չեք: Չգիտես ինչու մարդիկ աշխարհի բոլոր անկյուններում ամբողջ սրությամբ չեն զգում կորոնա-սարսափի վտանգը: Սա կինո չէ. աշխարհի կենտրոնական հրապարակները հոլիվուդյան հեփի - էնդով սիրուն կադրերի համար չէ, որ դատարկվել են: Ռուսաստանի իշխանությունը անընդհատ հորդորում է իր քաղաքացիներին տանը մնալ: Այնտեղ ևս կես ամսով երկարաձգել են ինքնամեկուսացման պահանջի ժամկետը: Միացյալ Նահանգներում վախ կա, որ կորոնավիրուսը կարող է 2 միլիոնից ավելի կյանք խլել, Նյու Յորքում սոցիալական հեռավորությունը խախտողներին մինչև 500 դոլար տուգանում են: