Լրահոս
Աշխարհ
16:28
30.03.19
186

Ալժիրում արդեն բղավում են՝ «հեռացեք բոլորդ»

Img default alt hy


Ալժիրի բոլոր քաղաքներում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Այս անգամ մարդիկ փողոցներ էին դուրս եկել ՙՀեռացեք բոլորդ՚ կարգախոսով: Չնայած նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, ալժիրցիները ցանկանում են, որ իշխանությունից հեռանա ամբողջ իշխող վերնախավը: Բանակի գլխավոր շտաբի պետն էլ հայտարարել է, որ նախագահ Բութեֆլիկան անգործունակ է եւ իշխանությունը պետք է անցնի խորհրդարանի վերին պալատի նախագահին. ալժիրցիները այս տարբերակին եւս դեմ են: