Լրահոս
Աշխարհ
14:27
02.04.19
287

Ալժիրի նախագահը մինչեւ ապրիլի 28-ը կհեռանա

Img default alt hy


Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մտադիր է մինչեւ ապրիլի 28-ը հայտարարել իր հրաժարականի մասին։ Երկրի ղեկավարի աշխատակազմի զեկույցում ասվում է, որ մինչ այդ 82-ամյա Բուտեֆլիկան մտադիր է միջոցներ ձեռնարկել անցումային շրջանում պետական ինստիտուտների անխափան աշխատանքի ապահովման համար։ Ալժիրում ցույցերից հետո թեև նախագահը հրաժարվեց գնալ 5-րդ ժամկետի, բայց հետաձգեց ընտրությունները անորոշ ժամկետով: