Լրահոս
Աշխարհ
12:52
27.03.19
162

Ալժիրի բանակն ընդդեմ նախագահի

Img default alt hy

Ալժիրի բանակը կողմ է նախագահի հրաժարականին, բայց նա չի հեռանում: Զինվորականները Բութեֆլիկայի պաշտոնից հեռանալու պահանջը ռազմական հեղաշրջման փորձ չեն համարում, ամեն ինչ իրավական դաշտում է: Ալժիրում մոտ 6 շաբաթ հակակառավարական ցույցեր են: Բութեֆլիկը որոշել էր 5-րդ անգամ իր թեկնածությունն առաջարկել ընտրություններին, բայց բողոքի ակցիաներից հետո հրաժարվել է: Հետաձգել է ընտրությունները, մինչ այդ սահմանադրական և կադրային փոփոխություններ կլինեն: Մամուլն ու հասարակությունը կարծում են՝ նախագահը սա անում է ընդամենը իր կառավարումը երկարաձգելու համար: