Լրահոս
Հայաստան
09:58
20.09.21
94

Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ Հայաստանը շրջափակման մեջ է եղել, առաջին անհրաժեշտության ապրանքներ մեր երկիր մտել են հենց Գորիս-Կապան ճանապարհով՝ Իրանից:

Տնտեսագետների հաշվարկով՝ տարեկան մոտ 400 միլիոն դոլարի առևտուր են անում Հայաստանն ու Իրանը: Հարևան երկրից ներկրում ենք գազ, նավթամթերք, պարարտանյութ, շինանյութ։ Գորիս-Կապանի այսօրվա իրավիճակը ուղիղ հարվածի տակ է դնում Հայաստան-Իրան տնտեսական կապերի 80 տոկոսը, Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Փորձագետներն արդեն կանխատեսում են շինանյութի թանկացում: