Լրահոս
Արցախ
14:12
22.09.21
52

Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Արցախի դրոշը Ամարաս վանքի վրայից. տեսանյութ

Արցախի Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները շուրջ 1200 մետր առաջացել են, բայց ռուս խաղաղապահների միջամտությամբ վերադարձել նախկին դիրքեր։

«Հայլուր»-ին ասել է Մարտունու Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները պահանջել են, որպեսզի հայկական կողմն Ամարաս վանքի վրայից իջեցնի Արցախի դրոշը։