Լրահոս
Քաղաքական
15:40
18.09.21
48

Ադրբեջանցիները հայ երեխաներին սպանելու կոչեր են անում. ՀՀ ՄԻՊ

Արցախի ֆուտբոլի պատանեկան հավաքականի ավտոբուսը Որոտանի ճանապարհին կանգնեցնելու դեպքի մասին հայտարարություն է արել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանի խոսքով՝ զինված, դիմակավորված ադրբեջանցի ոստիկանների նպատակը արցախցի երեխաներին ահաբեկելն է: «Տեսանյութի տարբեր հատվածներ ադրբեջանցիները տեղադրում են սոցցանցերում, հայ երեխաներին սպանելու կոչեր անում»,- գրել է Թաթոյանը: