Լրահոս
Հայաստան
15:34
18.09.21
69

Ադրբեջանցիները դանակով ջնջում են հայկական եռագույնը. ՀՀ իշխանությունը լուռ է

Համացանցում առավոտից տարածվում է նոր տեսանյութ, թե ինչպես են Սյունիք մտած ադրբեջանցի ոստիկանները իրանական բեռնատարի վրայից դանակով հեռացնում հայկական եռագույնը, փորձում մաքրել «Արմենիա» բառը:

Պետական խորհրդանիշները անարգելու դեպքին Հայաստանի իշխանությունից որևէ մեկը դեռ չի արձագանքել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի վարչապետը, նրա թիմակիցները թշնամուն հանձնված Գորիս-Կապանի 21 կմ հատվածը հայկական տարածք չեն համարում և հորդորում են շրջանցել այդ ճանապարհը:

Փոխարենը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու իշխանության պատրաստակամության մասին լուրերն են շարունակում համառորեն պտտվել մամուլում, սոցիալական ցանցերում: Ինչպես գիտեք, նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ է Նիկոլ Փաշինյանի թիմը դրական ազդակներ փոխանակում Անկարայի հետ: