Լրահոս
Առողջապահական
16:55
01.04.19
176

ԱԱԾ. Փոխնախարարին կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձը


Ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի մասին: Բժշկական հաստատության տնօրենը անձամբ Արսեն Դավթյանի աշխատասենյակում կաշառք է տվել պետպատվերները համակարող փոխնախարարին նրա հովանավորչությունը ստանալու և նրա հետ բարենպաստ աշխատանքային պայմաններ ձևավորելու համար: Կաշառքը տվել է հանրապետության գլխավոր մանկաբարձ, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Նրան ստորագությամբ բաց են թողել հաշվի առնելով վերջինիս տարիքն ու առողջական վիճակը: