Լրահոս
Աշխարհ
18:16
01.10.21
49

5 մարդու գլխատել են, 116 զոհ կա. բանտային պատերազմ՝ Էկվադորում. տեսանյութ

Գուայաքիլ քաղաքի բանտում 5 մարդու գլխատել են: Անկարգություններին զոհ է գնացել 116, վիրավոր է 80 մարդ։ Ծեծկռտուքի ընթացքում կալանավորները զենքեր, դանակներ, պայթուցիկ սարքեր են օգտագործել։ 400 ոստիկան է փորձել կարգի հրավիրել ազատազրկվածներին:

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ միմյանց վրա հարձակված բանտարկյալները անդամկցում են, երկու տարբեր խմբավորումների, որոնք զբաղվում են թմրանյութերի միջազգային առուծախով։