Լրահոս
Հայաստան
22:33
01.04.19
158

4 դեպք՝ 6 ամսում. անչափահասների ինքնասպանության կամ դրա փորձ

 

Գյումրեցի 10-ամյա տղայի ինքնասպանության առեղծվածը փորձում են բացահայտել քննիչները: Դեպքը մարտի 29-ին էր պատահել: Վարկածներից մեկի համաձայն, երեխան հնարավոր է՝ անզգույշ խաղի զոհ է դարձել: Տղայի մահվան պատճառի վերաբերյալ դեռ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա: Փոխարենը՝ իրավապահները մանրամասներ ունեն՝ Երեւանում 8-ամյա տղայի ինքնասպանության գործից: Նախնական տվյալով, նա շնչահեղձ է եղել շարֆով խաղալու ժամանակ: