-
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26
208 մլն դոլարի հավելյալ բեռ պետբյուջեի վրա. ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում. «Հետք»
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 5-ի նիստում նախատեսում է ընդունել ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշումը։ Մոտավորապես 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է։ Այս ծախսը Կառավարության անդամները մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ։ Որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունը ռիսկային է համարել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները», գրում է «Հետքը»։
«Թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում». վարչապետ
Առաջին անգամ թոշակների բարձրացման մասին փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։
Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,- ասաց վարչապետը։
Այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, նշեց, որ կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։
«Տնտեսության համար ահռելի մեծ թիվ է 2% ավելի տնտեսական աճ ունենալ»,- ասաց նա։
«Բյուջեում այդ փողերը կան». Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ պնդեց՝ «բյուջեում այդ փողերը կան»։
Կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը հայտարարեց՝ եթե կա 200 մլն դոլար, այդ գումարը չի գնում մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ գնում է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։
«Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր՝ նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»,- ասաց Պապոյանը։
«Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները». Ֆինանսների նախարարություն
Չնայած Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարները հավաստիացնում են, որ թոշակների բարձրացումը կատարվում է 2025թ. տնտեսական աճի շնորհիվ, Ֆինանսների նախարարությունը համամիտ չէ։
«Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»,- նախագծի ամփոփաթերթում կարծիք է հայտնել Ֆինանսների նախարարությունը՝ առաջարկելով ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը։ Նախարարությունը միաժամանակ առաջարկել է տարվա ընթացքում կատարված տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից։
«Հաշվի առնելով ներկայացված առաջարկի քաղաքական և սոցիալական հնչեղությունը, այդուհանդերձ, ֆիսկալ կայունության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2026թ. և հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի և էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները: Եթե վերջինիս ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. և հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային»,- նշել է Ֆինանսների նախարարությունը։
Պատասխանելով այս դիրքորոշմանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ 2026թ. անցած կարճատև ժամանակահատվածը բավարար չէ ընթացիկ տարվա կատարողականը գնահատելու և դրա արդյունքներով ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ ներկայացնելու համար. «2026 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ կուղղվեն արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը»։
Այսպիսով, թոշակների բարձրացման շուրջ Կառավարությունում հստակ տարաձայնություն կա։ Կառավարության մի շարք անդամներ որոշումը հիմնավորում են 2025թ. կանխատեսվածից բարձր տնտեսական աճով և հավելյալ հարկային մուտքերով։ Մինչդեռ Ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է ֆիսկալ կայունության տեսանկյունից՝ շեշտելով, որ տարեկան 78.7 մլրդ դրամի մշտական ծախս ավելացնելը, առանց հստակ ֆինանսավորման աղբյուրների, ռիսկային է։ Ֆիննախի մտահոգությունը վերաբերում է ոչ միայն 2026թ. բյուջեին, այլև գալիք տարիներին սոցիալական ծախսերի իներցիոն աճին, որը կարող է սահմանափակել Կառավարության գործողություններն այլ ոլորտներում։
Թոշակների բարձրացումը սոցիալապես ընկալելի և հատկապես նախընտրական շրջանում քաղաքականապես շահեկան քայլ է, սակայն ֆինանսական հաշվարկների ու հստակ աղբյուրների բացակայության պայմաններում կարող է լուրջ բեռ դառնալ պետական բյուջեի համար։
-
11:43
01.07.26
Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան
Կարդալ ավելին
-
00:05
01.07.26
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
Կարդալ ավելին
-
22:32
30.06.26
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
Կարդալ ավելին
-
21:36
30.06.26
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
Կարդալ ավելին