Լրահոս
Քաղաքական
18:09
31.05.26
336

2007 թ.-ին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր Հայաստանից. Վարդան Օսկանյանը հերքում է

Img default alt hy

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերքում է` 2007 թ.-ին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր ՀՀ-ից։

«Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թվականին Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարարև և թվեր ներկայացնում։ 

Նա հիշեցրեց, որ Հայաստանը 1992 թվականից միացել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրին (ՍԶՈւ), որտեղ շատ հստակ քվոտաներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով։
Օսկանյանի խոսքով` օրինակ 2008 թվականին Հայաստանը գրանցել է 170 տանկ, Ադրբեջանը` 220, սակայն պետք է հաշվի առնել, որ Արցախում առկա զրահատեխնիկան չի հաշվարկվել։ Նա վստահ է, որ Արցախի զինտեխնիկայով ծածկվել է այդ 50 տանկի տարբերությունը։ Նույնը վերաբերում է մյուս զինատեսակներին։

«Միակ տարբերությունը ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը ավելի շատ փող է ծախսել, քան Հայաստանը։ Դա էլ այն պատճառով, որ Հայաստանը ռազմական տեխնիկա է ձեռք բերել շատ ավելի հարմար գներով»,–ասում է նա։

Ավելին՝ տեսանյութում։