Լրահոս
Հասարակական
13:51
16.03.26
3 040

1-ամյա երեխային կլինիկական մահվան հասցնելու դեպքով կա ձերբակալված

Img default alt hy

1-ամյա երեխայի կլինիկական մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կա ձերբակալված: Այս մասին «news.5tv.am»-ին հայտնում են քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:»,- հաղորդում են քննչականից: Մեր տեղեկություններով՝ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։

Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել էին երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։