Լրահոս
Աշխարհ
11:00
21.03.19
207

Վարորդը առեւանգել է դպրոցի ավտոբուսը

Img default alt hy

Իտալիայի Միլան քաղաքում դպրոցի ամտոբուսը առեւանգվել է հենց վարորդի կողմից: Ավտոբուսում եղել է 51 երեխա: Նրանցից ոմանք կարողացել են փախչել՝ ավտոբուսի ապակիները կոտրելով, ոմանց կապել էր վարորդը, իսկ նրանցից 14-ը ծխից թունավորվել են: 47-ամյա վարորդը Սենեգալից է: Նրան ձերբակալել են:

 Դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով ավտոբուսի մեջ է եղել այդ պահին, հայտնել է ոստիկաններին, որ վարորդը իտալացիների հանդեպ ատելությամբ էր լցված՝ իր իմիգրացիոն խնդիրների պատճառով, տեղեկացնում է CNN–ը: