Լրահոս
Տարածաշրջան
21:33
01.10.21
52

Սկանդալ. իրանական հոդվածում Սյունիքը հանձնվում է, Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական ասեղ է թելում. տեսանյութ

Վերջին 20 տարում՝ առաջին անգամ իրանական զինուժը ահռելի զինտեխնիկա է հանել ցամաքային զորավարժությունների համար: Այսօր Նախիջևանի հետ սահմանին Թեհրանը սկսել է «Խայբարի նվաճողները» անունով մեծ վարժանքներ: Երկրորդը՝ վերջին 10 օրում:

Ադրբեջանի հետ սրված հարաբերությունների ֆոնին տեղի ունեցող այս վարժանքներին զուգահեռ՝ Իրանից իշխանությանը մոտ կանգնած վերլուծաբաններն են հոդվածներ հրապարակում, որտեղ մեզ համար սկանդակային բացահայտումներ ենք անում: Իրանում կարծում են, որ Հայաստանը միացել է հակաիրանական կոալիցիային՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: