Լրահոս
Տարածաշրջան
15:57
01.10.21
49

Սաակաշվիլին Վրաստանում է՝ առանց հատելու երկրի սահմանը. տեսանյութ

Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ ինքը արդեն Վրաստանում է՝ Բաթումում։ Հետախուզման մեջ գտնվող՝ Սաակաշվիլին իր աջակիցներին հորդորել է հավաքվել մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի և Ազատության հրապարակներում, որպեսզի իրավապահները չկարողանան ճեղքել մարդկանց ամբոխն ու ձերբակալել իրեն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Սաակաշվիլին պաշտոնապես չի հատել երկրի սահմանը։