Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:54
12.10.21
60

Պուտինն ու Փաշինյանն այսօր կհանդիպեն Մոսկվայում. տեսանյութ

Այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության, վարչապետի այցը կարճատև է, օրակարգում միայն Դաշնության նախագահի հետ հանդիպումն է: Այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի հետ, նախատեսված չեն։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Փաշինյանն այսօր կքննարկեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման ու տնտեսական կապերի հաստատման քայլերը: