Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:36
13.11.19
94

Փաշինյանի ղարաբաղյան «նոր խոսքն ու լեզուն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հետաքրքիր, այլաբանական դիտարկումներ է արել՝ արցախյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որը Հայաստանը ընդունում էր, որպես բանակցությունների հիմք: Փաշինյանը սկզբում հերքել է, որ այդ փաստաթուղթը այլեւս բանակցային սեղանին չէ: Դրա մասին Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն էին հայտարարել Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Այնուհետեւ վարչապետը Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, համեմատել է ճանապարհի հետ, որը չգիտես ուր է տանում: Արցախի թեմայով Փաշինյանը վերջին մեկ շաբաթում հաճախ է խոսում: Փարիզում էլ, շատերի համար անսպասելի, հայտարարել էր, թե Արցախի վերջական կարգավիճակը պետք է որոշի Մինսկի խումբը: