Լրահոս
Աշխարհ
23:56
21.03.19
213

Նուրսուլթան. լուռ դժգոհություն, բարձրաձայն կատակներ

Աստանան անվանափոխելու որոշման դեմ Ղազախստանում ցույց է եղել, որը շատ արագ ցրել են ոստիկանները: 1997-ին մայրաքաղաք դարձած Աստանայում, որ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքների շարքում է, շատերը չեն հաշտվում Նուրսուլթան անունի հետ: Ինքը՝ Նուրսուլթան Նազարբաևը ժամանակին պատմել էր, որ քաղաքին անվանում գտել է անքուն գիշերվա ընթացքում: Աստանա հենց մայրաքաղաք է նշանակում, այդ բառը Նազարբաևը գիշերը ձայնագրել է, որ առավոտը չմոռանա: