Լրահոս

2019-11-25
2019-11-24
  • Հասարակական
    Չգրված եւ գրված օրենք

    Այս շաբաթ օրենքի տանը օրակարգ էին ձևավորում օրենքով գողերը, ավելի ճիշտ, նրանց դեմ պայքարելու իշխանության քայլերը: Ազգային ժողովում քրեական ենթամշակույթին հարելու դեմ օրինագիծը վայելում է միայն Իմքայլականների անվերապահ աջակցությունը: Ընդդիմադիրների կարծիքով իրավական խնդիրներ կան օրինագծում, որ սպառնալիք են մարդու իրավունքների համար:

    22:38
    24.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Շմոլ գազի «սեւ» թույնը, չի՛ կարելի. գազ է

    Ցավոք, ողբերգությունները կամ փրկության պատմություններն են հաճախ զգոնության կոչ դառնում:

    22:36
    24.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Այլեվս չդիմացող մարդիկ

    Անհանգիստ է մեր ամբողջ՝ յոթ միլիարդանոց մոլորակը: Ու անհանգստության ավերիչ ալիքը ընդհուպ մոտենում է մեր սահմաններին: Մեզ շրջապատող քաոսը պատկերացնելու համար առաջարկում եմ ուղղակի նայել այս քարտեզին: Հայաստանին շատ մոտ կամ հեռու այն երկրներին, ուր մարդիկ բողոքում են, զայրույթից կուրացած ջարդուփշուր անում ամեն ինչ: Իսկ որտե՞ղ ենք մենք բողոքի համաշխարհային քարտեզի վրա ու դեռ որքան կարող ենք անտարբեր մնալ մեր գլոբալ անվտանգության խնդիրների հանդեպ շարունակելով էմոցիաների հակամարտությունը՝ մեր ու մեր միջեւ:

    22:34
    24.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Քաղցր տունը

    Աշտարակում սուջուխ պատրաստելու ճիշտ ժամանակն է: 

    22:32
    24.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Իսկ ինչ օրենք է պետք երիտասարդների հետ խոսելու, նրանց հասկանալու համար, անգամ եթե նրանք քայլելու ամենամոդայիկ պահը չեն ընտրել իրենց քայլն անելու համար: Դաշնակցական երիտասարդներն արդեն երրորդ շաբաթն է՝ Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում: Նախկիններին իրականությունից կտրված լինելու մեջ մեղադրողները իրավիճակին տիրապետու՞մ են: Կամ ինչ վիճակ է իրականում, որ վարչապետ Փաշինյանն իրեն համեմատում է Հիսուսի հետ ու քրիստոնեական հանդուրժողականությամբ պատասխանում Արցախ վերադառնալ ուզող ադրբեջանցու հարցին:

    22:30
    24.11.19
    Ավելին
2019-11-23
  • Հասարակական
    «Ղաշանգյ» պատերազմը. արվեստ դարձած աղետ

    Հայկական երկրորդ մայրաքաղաքում բացվել է բացառիկ մի ցուցահանդես, որը ներկայացնում է ֆոտոպատմություններ պատերազմ տեսած մարդկանց մասին: Հաղթանակ, ազատություն, անկախություն է բերել Արցախին պատերազմը, նաև խեղել է ճակատագրեր, կիսատ թողել բազմաթիվ երազանքներ: Սրա՛ մասին են պատմում լուսանկարիչ Արեգ Բալայանն ու իրանահայ արվեստագետ Էդիկ Պողոսյանը:

    22:33
    23.11.19
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում սկսվում է սոցիալական շարժում

    Հայաստանում ավելանում է իշխանության քայլերը խոշորացույցի տակ վերցնող շարժումների թիվը: Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբից հետո, այսօր Երևանում հայտարարվել է ևս մեկ նոր սոցիալական շարժում սկսելու մասին: Հավաքի մասնակիցները ոչ միայն քննադատում են Փաշինյանի կառավարությանը, այլև մտադիր են գծել սոցիալական արդարություն հաստատելու ճանապարհային քարտեզ: Շարժմանը միացել է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Տիգան Ուրիխանյանը: 

    22:31
    23.11.19
    Ավելին
  • Սոցիալական
    Գույքահարկը կարող է տասն անգամ թանկանալ

    Ութից տասն անգամ կարող է թանկանալ գույքահարկը: Տնտեսագետները ահազանգում են, որ խորհրդարանում վերջերս ընդունված օրինագիծը գույքի կադաստրային արժեքի սահմանման վերաբերյալ, կանաչ լույս է վառում կառավարության համար, որպեսզի անշարժ գույքի կադաստրային արժեքը որոշի այդ գույքի շուկայականն գնով: Դա նշանակում է, որ , օրինակ, կենտրոնում ապրող թոշակառու տատիկը կարող է նույնքան թանկ վճարել իր բնակվարձի համար, որքան մեծահարուստ մեկը, որ ապրում է շքեղ առանձնատանը:

    22:29
    23.11.19
    Ավելին
  • Առողջապահական
    Քաղցկեղ ունեցող հայ երեխաների՝ տիեզերք հասնող երազանքը

    Քաղցկեղով հիվանդ հայ երեխաների կտավները կթռչեն տիեզերք: Արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկները հաջորդ շաբաթ Սարյանի գուներով կտավներ կնկարեն տիեզերագնացների համար կարվող հագուստի կտորների վրա: Դրանք ռուս տիեզերագնացները իրենց հետ տիեզերք կտանեն: Այս մասին հայտարարել են Սարյանի տուն-թանգարանում, որտեղ ուրբաթ բացվել է տիեզերքի թեմայով ցուցադրություն: Վաճառված տոմսերի գումարը կփոխանցեն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

    22:27
    23.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Սեւազգեստ մայրերը կշարունակեն պայքարը

    Բանակում զոհված զինվորների մայրերը, որ կառավարությունից փոխհատուցում են պահանջում, հինգշաբթի կվերսկսեն բողոքի ակցիան: Հիշում եք, որ սևասզգեստ մայրերը հանդիպել էին վարչապետ Փաշինյանի հետ, սակայն այդպես էլ չէին լսել իրենց բարձրացրած հարցերի պատասխանները: Որդի կորցրած կանանց հասցեին համացանցային վիրավորանքներին արձագանքել է Մարգարիտա Խաչատրյանը: Նա այսօր միացել է Երևանում մեկնարկած սոցիալական նոր շարժմանը:

    22:26
    23.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Անվստահությո՞ւն, թե՞ աջակցություն Թրամփին. «սեւ PR»-ի հմայքը

    Նախագահական ընտրություններին պատրաստվող Թրամփը իր հեղինակությունը փրկելու խնդիր ունի: Նրա իմպիչմենթի գործով հանրային լսումները այս շաբաթ էկրանների մոտ են հավաքել 14 միլիոն ամերիկացու: Իր դեմ տեղի ունեցողը Միացյալ Նահագների նախագահը համարում է վհուկների որս:

    22:24
    23.11.19
    Ավելին