Լրահոս
Հասարակական
22:34
24.11.19
94

Այլեվս չդիմացող մարդիկ

Անհանգիստ է մեր ամբողջ՝ յոթ միլիարդանոց մոլորակը: Ու անհանգստության ավերիչ ալիքը ընդհուպ մոտենում է մեր սահմաններին: Մեզ շրջապատող քաոսը պատկերացնելու համար առաջարկում եմ ուղղակի նայել այս քարտեզին: Հայաստանին շատ մոտ կամ հեռու այն երկրներին, ուր մարդիկ բողոքում են, զայրույթից կուրացած ջարդուփշուր անում ամեն ինչ: Իսկ որտե՞ղ ենք մենք բողոքի համաշխարհային քարտեզի վրա ու դեռ որքան կարող ենք անտարբեր մնալ մեր գլոբալ անվտանգության խնդիրների հանդեպ շարունակելով էմոցիաների հակամարտությունը՝ մեր ու մեր միջեւ: