Լրահոս

2019-11-26
2019-11-25
  • Հասարակական
    «Բուդդան», կրակոցները եւ հայ-հնդկական բարեկամությունը

    Երևանի սրճարաններից մեկում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Նոյեմբերի 23-ի գիշերը «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք բարձրաձայն չհայհոյեն, սակայն Հնդկաստանի քաղաքացիները չեն ենթարկվել դիտողություններին, ավելին զենք են պահել Ալբերտ Գ-ի ուղղությամբ, կրակել ու վնասել են մուտքի դռան ապակին, հարվածել են Ալբերտին: Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների Հնդկաստանի քաղաքացուն ոստիկանները բերման են ենթարկել, դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակը:

    22:18
    25.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Կինը եւ «փողոցում նետած հագուստը»

    Աշխարհում ամենաշատը կանայք են բռնության ենթարկվում ու մեծամասամբ ընտանիքում: Այս տարի ծեծի հետեւանքով մահացած կանանց սարսափեցնող թիվ է գրանցվել եվրոպական երկրերում: Միայն այս տարի Ֆրանսիայում 100-ից կին է մահացել իր զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով:

    22:17
    25.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ազգային ծառատո՞ւնկ, թե՞ կանաչ պոպուլիզմ

    Շրջակա միջավայրի նախարարությունը 10 մլն ծառ, 2020-ի 10-րդ ամսում վարչապետի հայտարարած ծրագրի նախավարժանքն է արել: Նախարար Էրիկ Գրիգորյանը գրել է, որ այս տարի կես մլն. ծառ են տնկելու ու պատրստվելու են հաջորդ տարվան:

    22:16
    25.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Իտալիան եւ Ֆրանսիան ներկված են վտանգի կարմիր գույնով

    Եվրոպայի սրտում հորդառատ անձրեւնեւն ու ջրհեղեղները մարդկանց կյանք են խլում ու քաղաքներ ավերում: Ֆրանսիայում գետերը դուրս են եկել ափերից: Իտալիայում՝ կամուրջ է փլուզվել: Վենետիկում էլ ջրի մակարդակը նորից գերազանցել է նորման:

    22:15
    25.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ է տեսել հայ լրագրողը Բաքվում

    Հայ լրագրողների 3 հոգանոց պատվիրակությունը նոյեմբերի 17-21-ը Բաքվում էր: Ադրբեջան էր գանցել Մեդիամաքսից Դավիթ Ալավերդյանը, Շանթ հեռուստաընկերությունից Արտյոմ Երկանյանը եւ Արցախի հանրային հեռուստաընկերությունից Էդգար Էլբակյանը: 4 օր ադրբեջանցիների հետ շփվելուց հետո Էլբակյանը վերադրաձել է արդեն վստահ իմանալով, որ Հայաստանից հնչող խաղաղության կոչերը Ադրբեջան չեն հասնում: Այնտեղ պատերազմի են պատրաստվում:

    22:14
    25.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ատելությունը դարձել է ազգային անվտանգության հարց

    ԱԱԾ շենքի մոտ այսօր բողոքի ակցիա է անցկացրել «Ռեստարտ» նախաձեռնությունը, որը հայտնի է ԵՊՀ նախկին ռոկտոր Արամ Սիմոնյանի դեմ պայքարով եւ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի վրա հարձակումով: Ցուցարարները ԱԱԾ-ից պահանջել են հրապարկել բլոգերների անունները, որոնք, իրենց խոսքով, համացանցում ատելություն են տարածում՝ ֆեյք էջերով:

    22:13
    25.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    Դրսի փողով ներսի ուժե՞ր. ԱԺ-ում արձագանքում են Վանեցյանին

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր վերջին հարցազրույցում հանցագործությունների մասին հաղորդումներ է ներկայացրել: Այս կարծիքին է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, այդ բոլոր հաղորդումները պետք է պատշաճ կարգով քննարկվեն:

    22:12
    25.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակը»՝ Վանաձորում. ստորագրություններն ավելանում են

    Երկրորդ նախագահի աջակիցների ակցիան այս շաբաթ Վանաձորում էր: Քաղաքից քաղաք այցելելով ավելանում են ստորագրությունները, որով հասարակությունը արդար դատավարություն է պահանջում: Հայաստանում եւ Արցախում ստորագրահավաքին արդեն միացել է 50 հազար քաղաքացի: Երկրորդ նախագահի աջակիցների համոզմամբ, հասարակությունը արթնացել է եւ այլեւս չի պատրաստվում հանդուժել Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի շարունակական փորձերը:

    22:11
    25.11.19
    Ավելին