Լրահոս
2022-07-02
-
Արտաքին քաղաքականությունՀունաստանը մտադիր է ԱՄՆ-ից 20 F-35 կործանիչ գնել. ՄիցոտակիսՀունաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ Lockheed Martin-ի արտադրության 20 F-35 կործանիչներ գնելու համար՝ հայտարարել է երկրի վարչապետը, գրում է Reuters-ը։00:0002.07.22
2022-07-01
-
ՏարածաշրջանԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։23:5001.07.22
-
ՀայաստանԱլեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգինԵրևանում է համաշխարհային աստղ 50 Cent-ը, որի համերգն ընթանում է Հրազդան մարզադաշտում։ Համերգին հանդիսատեսի թվում նաև իշխանական պատգամավորներն են։ ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ֊ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը հետևում են ռեփերի կատարումներին մարզադաշտից։23:4001.07.22
-
ՏարածաշրջանBloomberg-ը հրապարակել է ռուսական սառեցված ակտիվների չափըԵՄ երկրները սառեցրել են մոտ 14 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնք պատկանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մայիսի վերջին DPA գործակալությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները, հայտնել էր, որ Եվրամիությունը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում սառեցրել է ռուս գործարարների ակտիվներ՝ մոտ 10 միլիարդ եվրոյի չափով։ Գումարի չափն այսօր հասել է 14.6 միլիարդի: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն և նրա դաշնակիցներն աշխատում են միջոցներ գտնել պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ավելի արագ գտնելու համար, մի շարք երկրներ էլ մտածում են՝ ինչպես կառավարել սառեցված ակտիվները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում ամբողջ համաշխարհային տնտեսությանը։23:3001.07.22
-
ՔաղաքականԱԺ շենքի վրայից հանված է պետական զինանշանըՇարունակվում է Դիմադրության շարժման երթը: Քիչ առաջ, երբ երթն անցել է Ազգային ժողվի մոտով, մեր գործընկեր Տարոն Կոխլիկյանը նկատել է, որ խորհրդարանի շենքի եռանկյունաձև ճակատային մասում տեղադրված պետական զինանշանը հանված է:23:2001.07.22
-
ՀայաստանԱնհպում ՀԴՄ-ների մասին օրենքը կա, սարքերը չկանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» նոր օրենքը, որը խոշոր գլխացավանք է դարձել տնտեսվարողների համար: Պարզվում է՝ Հայաստանում 50 հազար ՀԴՄ սարք կա, որոնք ապահովված չեն անհպում ֆունկցիա ունեցող POS տերմինալներով, իսկ այդ ծրագիրն ապահովող երկու բանկերը, ըստ գործարարների, չեն հասցրել բոլոր ՀԴՄ սարքերը լիցենզավորել:23:1001.07.22
-
ՍպորտՄուշեղ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել եզրափակիչԵվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճայինները: Մրցաշարի կիսաեզրափակչում Մուշեղ Մկրտչյանը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ամիրասլանովին և դուրս եկավ եզրափակիչ։23:0001.07.22
-
ԱռողջապահականԳերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ըԳերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Խոսքը 1054 դեպքի մասին է: Հիվանդացության դեպքերի մասին տեղեկությունը ստացվել է դաշնային շրջաններից, ասվում է համաճարակաբանական վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը մնում է «սահմանափակ», ընդգծել են ինստիտուտում։ Վերջին շրջանում այս հիվանդության ավելի քան 5,1 հազար դեպք է հայտնաբերվել աշխարհի 51 երկրներում, մինչդեռ վարակի տարածման ուղիները մասնագետներին լիովին պարզ չեն։ ԱՀԿ-ն կոչ է արել վերահսկել վարակի տարածումը։22:5001.07.22
-
ՏնտեսականԲերձորից տեղահանված ու Երևանում ապաստանած 15 ընտանիք կարող է անտուն մնալՔաշաթաղից տեղահանված 15 ընտանիք վաղը հնարավոր է մնա առանց տանիքի: Նրանց մեկ օր ժամանակ են տվել՝ Նորքի այգիներ 180 հասցեն լքելու համար, որտեղ ապրում են 2020-ի դեկտեմբերից: Շենքը փետրվարից նոր սեփականատեր ունի, իսկ բնակարան ձեռք բերելու կառավարության տված սերտիֆիկատները չեն կարողանում օգտագործել քաշաթաղցիները, քանի որ բանկերից ասում են՝ ժամկետանց պարտավորություններ ունեն:22:4001.07.22
-
Սպորտ3 հայ ըմբիշ դուրս է եկել Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչԵվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12:2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար: Ի դեպ, մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին:22:3001.07.22
-
ՍպորտԽորխե Սամպաոլին կլքի «Մարսել»-ըԽորխե Սամպաոլին կլքի «Մարսելը»: Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ապագայի ծրագրերի հարցում և որոշել են երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը:22:2001.07.22
-
ՍպորտԿորենտեն Տոլիսսոն վերադարձել է «Լիոն»Կորենտեն Տոլիսսոն վերադարձել է «Լիոն», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ 5 տարի Մյունխենի Բավարիայում անցկացնելուց հետո ֆրանսիացին վերադարձել է իր հարազատ ակումբ և կնքել 5 տարվա պայմանագիր։ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Տոլիսսոն դարձել էր 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։22:1001.07.22
-
ՔաղաքականԲերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ«Բերձորի խնդիրը թողած՝ Հայաստանի իշխանությունը պաշտոնների հետևից է ընկած», առավոտյան խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներն են արձանագրել: Քաղաքացիներին վրդովեցրել էր այն, որ իշխանական խմբակցությունը երկու ընդդիմադիրի պաշտոնից զրկելու համար Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել այն դեպքում, երբ ՔՊ-ն մի քանի անգամ հրաժարվել է Արցախի հարցի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներից:22:0001.07.22
-
Քաղաքական«Պանիկյոր չենք». Աղավնոյի գյուղապետը Ֆրանսիայի հրապարակում էԴիմադրության շարժումը նորից Ֆրանսիայի հրապարակում է: Մեծ հանրահավաքը մոտ կես ժամ առաջ է սկսել: Սա առաջին հանրահավաքն է Բերձորը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի թափանցիկ ակնարկից հետո:21:4901.07.22
-
ՔաղաքականԵրրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու ՔըլըչըՌուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Քըլըչն ու Ռուբինյանը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու գործընթաց սկսել:21:4201.07.22
-
Կրթություն և գիտություն«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսըՄիասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրը` հունիսի 25-ին, դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1273 դիմորդ, քննության մասնակիցների թիվը 1204 է եղել, միջին միավորը՝ 12.87, դրական միավորի շեմը չի հաղթահարել 268 հոգի կամ մասնակիցների 22.25 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 339 դիմորդ կամ մասնակիցների 19 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 103 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 175 դիմորդ, և 20 միավոր՝ 61 դիմորդ: Եթե համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին «Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1042 հոգի, միջին միավորը եղել է 13.36, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 172 հոգի կամ 16.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 272 հոգի կամ 26.1 տոկոսը: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 354 հոգի, քննությանը մասնակցել է 326-ը, միջին միավորը եղել է 11.15-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 56 հոգի կամ մասնակիցների 17.2 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 5 հոգի կամ մասնակիցների 1.5 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 3 հոգի, 19-19.75 միավոր՝ 1, և 20 միավոր՝ 1 հոգի: Եթե այս արդյունքները համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարի քննությանը մասնակցել է 246 հոգի, միջին միավորը եղել է 12.76, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 19 հոգի կամ 7.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 27 հոգի կամ 11 տոկոսը:21:3701.07.22
-
ՄիջազգայինԼեհաստանը սկսել է կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերըԼեհաստանը սկսել է աստիճանաբար կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը։ Ուրբաթ՝ հուլիսի 1-ից, պետությունը կդադարեցնի նպաստներ վճարել փախստականներին ապաստան տրամադրած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ ուկրաինացիները կսկսեն աշխատել և կկարողանան իրենց ապրուստը հոգալ: Ներկայումս մոտ 500 հազար ուկրաինացի փախստականների կեսից ավելին արդեն սկսել է օրինական աշխատել։ Բացի այդ, հուլիսի 1-ից Լեհաստանում ավարտվում է Ուկրաինայի քաղաքացիների անվճար ճանապարհորդելու ժամկետը, իսկ Վարշավայում այն չեղարկվել է մեկ ամիս առաջ։ Մայիսին Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ուկրաինացի փախստականներն ավելի հաճախ են լքում երկիրը, քան մուտք գործում: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 3,57 մլն փախստական։21:3001.07.22
-
ՀայաստանՈչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին:21:2601.07.22
-
ՀամայնքներԳեղարքունիքի մարզում հունիսին ծնվել է 106 երեխա2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։ Տեղակացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։21:2301.07.22