Լրահոս

2026-07-18
  • Img default alt hy
    Իրավական
    Սևան ազգային պարկը դատի է տվել Սասուն Միքայելյանին. ի՞նչ է պահանջում
    Սևան ազգային պարկը դատական հայց է ներկայացրել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանի դեմ: «News.5tv.am»-ը տեղեկացավ, որ Սևան ազգային պարկը Միքայելյանից պահանջում է 5 մլն 562 հազար 731 դրամ: Թե ինչ գումար է դա, հայցադիմումում չի նշվում, հայցադիմումը դատարան է ներկայացվել 2025 թվականին, ընդունվել է վարույթ, այլ տեղեկություններ հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ Սասուն Միքայելյանը, ըս մամուլի հրապարակումների, Սևանի ափին ունի տարածքներ, որոնց հետ կապված առկա են քրեական գործեր:
    12:47
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կտրուկ անկում կարող է լինել. Համաշխարհային բանկը՝ Հայաստանի տնտեսության մասին
    Հայլուր 12։30 Կտրուկ անկում կարող է լինել. Համաշխարհային բանկը՝ Հայաստանի տնտեսության մասին
    12:30
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին, ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Քանաքեռավան, Մրգաշեն, Զորավան, Արագյուղ, Լուսակերտ, Երզնկա, Պռոշյան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձանոց թաղամասերի, Փարպի, Օշական (այդ թվում Օշականի Ձախ ափ թաղամասի), Բյուրական, Սասունիկ (այդ թվում Սասունիկի Կարին թաղամասի), Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Բազմաղբյուր, Արտաշավան, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ղազարավան, Ագարակ, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ, Օրգով, Արագածոտն բնակավայրերի գազասպառողների և նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    12:20
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել․ «Սպուտնիկ Արմենիա»
    Երեկ Բյուրեղավանում շտապօգնության ծառայությունը 15 կանչ է ստացել, որից 6-ն ավարտվել են հոսպիտալացումով:
    12:09
    18.07.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.07.2026
    Մամուլի տեսություն 18.07.2026
    12:00
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը․ Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին
    «Անուրանալի են Իր Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, անձնուրաց և օրհնաբեր ծառայությանը։ Սրբազան Հայրն իմ տեսուչն է եղել Վազգենյան դպրանոցում, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որտեղ հիմա ես ծառայում եմ։
    11:45
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:30
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան
    Իսկ ամենից ուշագրավ հատվածն, ըստ իս, վերաբերում էր գազի թեմային։ «Այսպիսով, առկա տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումն անհրաժեշտ է, բայց խոչընդոտը Եվրոպական կանաչ օրակարգն է, և եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել բրածո վառելիքի նախագծերը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղից վարկ վերցնել խողովակաշարի հզորությունն ընդլայնելու համար։ Եվս մեկ հարց, հավանաբար ավելի կարևոր, երկարաժամկետ պայմանագրերն են։ Եվ սա այն է, ինչ մենք քննարկել ենք մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Որովհետև արտադրությունը զգալիորեն մեծացնելու համար մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք, և եթե որոշակի պահի մեզ ասեն. «Շնորհակալություն, ցտեսություն, մեզ այլևս ձեր գազը պետք չէ», ապա ի՞նչ ենք անելու...»։ Սա շատ հետաքրքիր խոստովանություն էր ադրբեջանական գազի անորոշ ապագայի մասին, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ նա բողոքում է ներդրումների բացակայությունից։ Ըստ իս՝ այս թեման շատ թերագնահատված է մեր կողմից՝ մեր ապագայի հաշվարկների համատեքստում։
    11:15
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
    Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
    11:00
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:45
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային հասցված հարվածների մասին
    «Մի քանի ժամ առաջ իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել ԱՄՆ բանակի ինքնաթիռների անգարներին, վառելիքի պահեստարաններին, ինչպես նաև Բահրեյնում գտնվող կապի մի քանի հանգույցներին», - մեջբերել է պետական հեռուստառադիոընկերությունը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։ Զինվորականները շեշտել են, որ հարձակման ենթարկված ավիաբազան տարածաշրջանում ԱՄՆ օդային և ծովային ուժերի գործողությունների ամենակարևոր կենտրոններից մեկն է։
    10:30
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
    Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 17-ին հայտնաբերվել է անհետ կորած համարվող, 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանի դին։
    10:16
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»
    Իշխանության, կառավարության կողմից նման «ռեյդերական զավթումների» հետևանքով ոչ միայն էապես խաթարվելու է ներդրումային միջավայրը, ոչ միայն Հայաստանն այդ առումով այլևս անհուսալի երկրի համբավ է ստանալու, այլև առհասարակ զրոյանալու է ընդհանուր հանրային վստահությունը: Չէ՛, իշխանության հանդեպ չէ (այդ վստահությունը վաղուց է մեծամասամբ կորսված, արևմուտքով-բանով, վարչական ռեսուրսով, մի խոսքով՝ ամեն ինչով հանդերձ՝ ընտրություններում նույնիսկ պաշտոնապես հայտարարված 49 տոկոսը՝ վկա): Զրոյանալու է վստահությունը երկրի հանդեպ, իրավունքի հանդեպ:
    10:09
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    10:00
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»
    2013 թվականի հունվարի 1-ից Միասնական սոցիալական ծառայությունում ներդրվել է Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգը։ Կենսաթոշակների և պետական նպաստների (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում) նշանակման (իրավունքի և վճարման դադարեցման) վերահաշվարկման համար շահառուի ներկայացվող անհրաժեշտ (թղթային կրիչով) փաստաթղթերը տեսաներածվում են ՏՀ և վերադարձվում դիմումատուին: Տեսաներածված փաստաթղթերի հիմքով կազմվում է էլեկտրոնային կենսաթոշակի (նպաստի) գործ: Ընդ որում՝ 2013 թվականից ի վեր ՏՀ-ի արդիականացման, լավարկման, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի կառավարման ենթահամակարգերի ներդրման արդյունքում կենսաթոշակի, նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկման և անհրաժեշտ այլ գործողությունների համար օգտագործվում են նաև հասանելի էլեկտրոնային տվյալներ: Տեղեկատվական համակարգի ներդրումից հետո մինչև 2013 թվականի հունիսի 1-ը նշանակված կենսաթոշակների գործերից հաշմանդամության, երկարամյա ծառայության, մասնակի և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի գործերը նույնպես տեսաներածվել են համակարգ: Այսպիսով, խնդրահարույց է դառնում (մինչև 2013 թվականը նշանակված գործերի) նշված խմբի շահառուների կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո թղթային կրիչով գործերը միայն 10 տարի պահպանելուց հետո ոչնչացնելու գործող իրավակարգավորումը: Նույնական խնդիր առկա է նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման» համակարգում, որտեղ էլեկտրոնային տեղեկատվական տվյալների հաշվառման «Փյունիկ» և «e-disability» համակարգերի շահագործմանը զուգահեռ պահպանվում են թղթային կրիչներով արխիվային տվյալներ: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրերի պահպանության համար գործադիրը սահմանել է 25 տարվա պահպանության ժամկետ, մինչդեռ նույն փատաթղթերի հիմքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում փաստաթղթերի պահպանության համար սահմանվել է 50 տարի, որը ողջամիտ չէ:
    09:56
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
    Որպեսզի ունենաս սեփական պատմության հարգն ու արժեքն իմացող, այդ պատմությանն ու ահռելի ժառանգությանը տեր կանգնող, նաև՝ պահանջատեր, պատմական հիշողություն ունեցող հասարակություն, կարևոր է, որ նախ՝ ունենաս նման իշխող էլիտա՝ կառավարություն, պետության ղեկավարություն: Եթե պետության ղեկավարությունը վարում է երկչոտ, վախվորած քաղաքականություն, սեփական պատմությունն ու իրողությունները կասկածի, հարցականի տակ է դնում, ուրացումային կամ ժխտողական մոտեցումներ է դրսևորում, ապա հասարակությանը վերոնշյալ բարձրության վրա պահելու առաքելությունը մնում է առանձին անհատների, քաղաքական ու հասարակական ոչ իշխանական շրջանակների ուսերին:
    09:52
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»
    Սակայն այսօր քաղաքական դաշտում ուրվագծվում է սկզբունքային և կարևոր քաղաքական մշակույթ։ Խոշոր ընդդիմադիր միավորները, չսահմանափակվելով միայն ստացած մանդատներով կամ երևանյան հայտարարություններով, ընտրություններից հետո վերադառնում են մարզեր, համայնքներ և շարունակում ուղիղ, կենդանի շփումը քաղաքացու հետ։ Սա քաղաքական պատասխանատվության դրսևորում է, երբ ընտրողի վստահությունը դիտարկվում է ոչ թե որպես ավարտված գործընթաց, այլ որպես հետագա գործնական աշխատանքի մեկնարկ։ Այս նոր ձևաչափի առանցքը ոչ թե նախընտրական քարոզչությունն է, այլ համայնքներում առկա խնդիրների իրական գույքագրումն ու համակարգումը։ Որպես այս քաղաքական մշակույթի գործնական օրինակ՝ կարելի է նշել Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մյուս ներկայացուցիչների վերջին շրջայցերը հանրապետության տարբեր համայնքներով։ Սա ցույց է տալիս, որ ընտրական փուլի ավարտից հետո ևս հնարավոր է պահպանել աշխատանքային դինամիկան։
    09:48
    18.07.26
    Ավելին
  • Հասարակական
    Կիբերհարձակումների դեմ պաշտպանություն՝ դպրոցից. նախագիծ՝ Ucom-ի աջակցությամբ
    Կիբերհարձակումների դեմ պաշտպանություն՝ դպրոցից. նախագիծ՝ Ucom-ի աջակցությամբ
    09:45
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ Ղազարյանը մոտ մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնին, այն բանից հետո, երբ բերդում կալանավորներն անհնազանդության գործողություններ էին արել, ազատել էին ղեկավար կազմին եւ փորձառու կադր համարվող Ղազարյանին, որ մինչ այդ «Սեւան» ՔԿՀ պետն էր, տեղափոխել էին «Արթիկ»` կարգուկանոն հաստատելու։
    09:42
    18.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին․ «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, նա ու իր նեղ խմբակը Գարեգին Բ-ին կաթողիկոս չեն համարում եւ անգամ ՔՊ նախընտրական ծրագրում հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու ծավալուն սխեմա են ներառել, որը կյանքի կկոչեն հարմար պահին։
    09:38
    18.07.26
    Ավելին