Լրահոս
Քաղաքական
22:09
26.11.19
82

Փաշինյանն ուզում է ՄԻՊ-ի համար «նոր միջավայր» ստեղծել

Վարչապետ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը տարիներ շարունակ խոչընդոտել է դատական համակարգը, այնպես որ այն վերից վար խորքային փոփոխության պետք է ենթարկել: Որպես ասածի ապացույց, Փաշինյանը նշել է, թե ոչ մի պաշտպան մինչեւ վերջ չի պաշտոնավարել: Խորհրդարանում, որտեղ այսօր հրավիրվել է ՄԻՊ գրասենյակի 15-ամյակին նվիրված միջազգային համաժողով, Հայաստանի նախկին երեք օմբունդսմեններից երկուսը խոսել են պաշտոնը ժամանակից շուտ լքելու իրական պատճառների մասին: