Լրահոս
Հասարակական
22:18
25.11.19
76

«Բուդդան», կրակոցները եւ հայ-հնդկական բարեկամությունը

Երևանի սրճարաններից մեկում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Նոյեմբերի 23-ի գիշերը «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք բարձրաձայն չհայհոյեն, սակայն Հնդկաստանի քաղաքացիները չեն ենթարկվել դիտողություններին, ավելին զենք են պահել Ալբերտ Գ-ի ուղղությամբ, կրակել ու վնասել են մուտքի դռան ապակին, հարվածել են Ալբերտին: Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների Հնդկաստանի քաղաքացուն ոստիկանները բերման են ենթարկել, դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակը: