Լրահոս
Հասարակական
22:11
25.11.19
78

«Հաղթանակը»՝ Վանաձորում. ստորագրություններն ավելանում են

Երկրորդ նախագահի աջակիցների ակցիան այս շաբաթ Վանաձորում էր: Քաղաքից քաղաք այցելելով ավելանում են ստորագրությունները, որով հասարակությունը արդար դատավարություն է պահանջում: Հայաստանում եւ Արցախում ստորագրահավաքին արդեն միացել է 50 հազար քաղաքացի: Երկրորդ նախագահի աջակիցների համոզմամբ, հասարակությունը արթնացել է եւ այլեւս չի պատրաստվում հանդուժել Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի շարունակական փորձերը: