Լրահոս
-
ՀասարակականՊետական արժեհամակարգ. ո՞րն է ազգային հայեցակարգըՍտամբուլյան կոնվենցիա, դատաիրավական փոփոխություններ, հայոց լեզուն ոչ մասնագիտական ֆակուլտետներում՝՝ ոչ պարտադիր դարձնելու փորձեր: Որոնք են այսօր մեր հանրային կյանքի գլխավոր թեմաներն ու արդյոք սա է իշխանության օրակարգը: Այս թեմաներն են քննարկվել Պետականություն և արժեհամակարգ խորհրդաժողովին:
Ավելին23:2128.11.19 -
ԱռողջապահականԴեղերի մասին օրենքը. ԱԺ մեծամասնությունն ընդդեմ նախարարիԿառավարության քաղաքական հենարան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանում նեղն են գցել առողջապահության նախարարին: «Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանը կոռուպցիայի բուն է համարել Դեղերի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի, որոշ դեղեր կարող են գովազդվել պետակա՛ն մակարդակով: Արսեն Թորոսյանը իր թիմակիցներին մեղադրել է նախագծի էությունը խեղաթյուրելու մեջ եւ չի թաքցրել վիրավորանքը՝ խորհրդարանակն մեծամասնության ներկայացուցիչներից:
Ավելին23:1928.11.19 -
ՀասարակականԱշխատավարձի 6 տոկոսը՝ առողջապահության հարկՀայաստանում առողջապահության հարկ սահմանելու նախաձեռնությունը մեծ աղմուկ է հանել: Առողջապահության նախարարության առաջարկած հայեցակարգով երկրում նախատեսվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Դա նշանակում է, որ պետք է մեր աշխատավարձի 6 տոկոսը վճարենք պետությանը, որպեսզի բնակչության բոլո՛ր խմբերին հասանելի լինեն հիմնական բժշկական ծառայությունները: Այսինքն, սոցիալական համերաշխության սկզբունքով աշխատողները պետք է վճարեն նաեւ չաշխատողների համար:
Ավելին23:1828.11.19 -
ՀասարակականՈւղարկիր առցանց, ստացիր իրական նվերներGmoji –ի հայաստանյան թիմը ներկայացնում է նոր ծառայություն: Gimogi business-ը հնարավորություն է տալիս ընկերություններին արտադրանքն ու ծառայությունները էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության միջոցով ուղարկել ցանկացածին: Հաջորդ տարվանից հնարավոր կլինի հավելվածի միջոցով նվերներ ուղարկել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Ավելին23:1628.11.19 -
ԱշխարհԱլբանիան ցնցվում է. երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճում էԱլբանիայում շարունակվում են ավերիչ երկրաշարժի հետցնցումները: Զոհերի թիվը հասնում է չորս տասնյակի: Երկրում սգո օր է հայտարարվել։
Ավելին23:1528.11.19 -
ՀասարակականՍեւազգեստ մայրերը՝ անորոշության մեջՍեւազգեստ մայրերը կրկին սպառնացել են հացադուլ հայտարարել: Նրանք այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացրել, քանի որ դժգոհ են գործադիրից երեկ ստացած նամակի բովանդակությունից: Սեւզգեստ մայրերը մոտ մեկ ամիս առաջ էին դիմել կառավարություն որ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատները, այնպես էլ իրենք, փոխհատուցում ստանան: Պատասխանել են, թե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հարցը կքննարկի հաջորդ տարի:
Ավելին23:1428.11.19 -
ԻրավականԻնչպե՞ս Բուլղարիան չվավերացրեց Ստամբուլյան կոնվենցիանՍտամուլյան կոնվենցիայի մասին մտահոգությունները չեն դադարում, չնայած այն հայտարարություններին, որ հնարավոր է՝ կոնվենցիան երբեք էլ խորհրդարան չմտնի: Ազգային օրակարգ կուսակցությունը Հայաստան է հրավիրել Բուլղարիայի խորհրդարանի ընդդիամադիր պատգամավոր Ալեքսանդր Սիմովին, որը այստեղ կպատմի, թե իրենց երկրում ինչպես են եկեղեցու հետ միասին պայքարել կոնվենցիան չվավերացնելու համար:
Ավելին23:1228.11.19 -
ՀասարակականՏրանսգենդերի արժանապատվությունը վիրավորե՞լ ենԵրևի բոլորդ հիշում եք Ազգային ժողովում ելույթից հետո հայտնի դարձած տրանսգենդերին, որ այդ օրերին ցնցեց հայկական մեդիադաշտը: Ու այդ մեդիայի ներկայացուցիչներից մեկին էլ տրանսգենդերը դատի է տվել: Վիրավորել են իր արժանապատվությունը: Լիլիթ Մարտիրոսյանը irates.am-ից հերքում է պահանջում և 1 մլն դրամ փոխհատուցում: Դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 19-ին:
Ավելին23:0928.11.19 -
ՔաղաքականԱյն ժամանակ ֆուտբոլային ու գիշերային էր, հիմա՝ լրագրողական ու գաղտնի. Էդիկ ԱնդրեասյանԱվելին14:5328.11.19 -
ՀասարակականՆոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:
Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և
ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:Ավելին11:1028.11.19