Լրահոս
Հասարակական
23:14
28.11.19
81

Սեւազգեստ մայրերը՝ անորոշության մեջ

Սեւազգեստ մայրերը կրկին սպառնացել են հացադուլ հայտարարել: Նրանք այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացրել, քանի որ դժգոհ են գործադիրից երեկ ստացած նամակի բովանդակությունից: Սեւզգեստ մայրերը մոտ մեկ ամիս առաջ էին դիմել կառավարություն որ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատները, այնպես էլ իրենք, փոխհատուցում ստանան: Պատասխանել են, թե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հարցը կքննարկի հաջորդ տարի: