Լրահոս
-
Քաղաքական14 պարգեւավճար՝ 10 ամսում. նոր սկանդալ՝ ազգային ժողովումՊարգևավճարների նոր սկանդալ՝ խորհրդարանում: Իրականում.էյէմը Ազգային ժողովից ստացել է մի հարցման պատասխան, որի համաձայն, պատգամավորները 10 ամսում 14 անգամ պարգևավճար են ստացել: Պարգեւավճարների ընդհանուր գումարը եղել է 909 մլն դրամ: Այսինքն մոտ երկու միլիոն դոլար:
Ավելին21:5130.11.19 -
ԱշխարհՆոր հարձակումներ՝ հին աշխարհի վրաՀին աշխարհը նորից ահաբեկիչների թիրախում: Մի գիշերվա մեջ Լոնդոնում ու Հաագայում անցորդների վրա են հարձակվել դանակով զինված տղամարդիկ: Նրանք նաև պայթուցիկ սարքեր են ունեցել: Փայթուցիկ է հայտնաբերվել նաև Փարիզի կայարաններից մեկում: Բարեբախտաբար, որևէ մեկը գործի չի դրվել: Վերլուծաբանները անհագստացած են, որ Ամանորի շեմին Եվրոպան նորից ահաբեկչական տագնապի մեջ է:
Ավելին21:4830.11.19 -
ՀասարակականՀագուստ՝ թափոններիցՍև ուրբաթին միացել էր նաև Հայաստանը: Մայրաքաղաքում այն շարունակվել է մինչև կեսգիշեր: Քաղաքում աննախադեպ խցանումներ են եղել: Շոփինգի հայաստանցի սիրահարները շուտով գուցե կարողանան նաև հագուստներ գնել, որոնք կարված կլինեն աղբից:
Ավելին21:4730.11.19 -
Հասարակական«Անիտա». գաղտնի կյանքի բացահայտումըԱյս շաբաթ աշխարհը հրաժեշտ տվեց՝ բացառիկ մի հայ կնոջ՝ Գոհար Վարդանյանին: Նա իր ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ համաշխարհային պատմության մեջ մտավ՝ կանխելով աշխարհի երեք լիդերների դեմ մահափորձը:
Ավելին21:4530.11.19
-
ՔաղաքականԿամազների նվիրատվությունը պետք է ավագանու որոշումով լիներ. Հռիփսիմե ԱռաքելյանԱվելին23:1829.11.19 -
ՀասարակականԳլխավոր դատախազը միշտ է աշխատել «Հիսուսի բարդույթով»Հիսուսի բարդույթով է միշտ աշխատել գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը այդ մասին խոստովանել է լրագրողների հետ զրույցում: Միևնույն ժամանակ նշել է, որ աշխատելիս հույսը միայն Աստծու վրա չեն դնում: Փորձում են մաքսիմալն անել, որպեսզի կարողանան Հայաստան վերադարձնել, օրինակ նախկին պաշտոնյանների, որոնց դեմ քրեական գործեր են բացվել: Ի դեպ, Դավթյանը համաձայն չէ, թե նախկինները իրավապահ մարմիններից թաքնվում են Ռուսաստանում: Այլ երկրներում գտնվողների մասին էլ շուտով կհայտարարվի,- ասել է դատախազը:
Ավելին23:1629.11.19 -
ԵրևանԵրեւանի նվիրատուների հետքերըԵրեւանի քաղաքապետարանին կամազներ նվիրած ընկերությունների և նախկին ու ներկա պաշտոնյաների միջև կապի մասին այսօրվա գաղտազերծումներից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Ավելին23:1529.11.19 -
ՀասարակականԲուլղարացի պատգամավոր. «ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է»«Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է և Հայաստանը պետք է մերժի այն». կոնվենցիայի մասին այս կարծիքին է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը: Նա Հայաստանում է՝ ներկայացնելու իր երկրի փորձը, որը հրաժարվեց վավերացնել տարիներ առաջ ստորագրած կոնվենցիան:
Ավելին23:1429.11.19 -
ԱշխարհԱդրբեջանում իշխանության ճգնաժամ էՀարևան Ադրբեջանի խորհրդարանը երկուշաբթի կքննարկի ինքնալուծարվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Իլհամ Ալիևին դիմումը: Ադրբեջանի նախագահին սատարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որ Միլի Մեջլիսում բացարձակ մեծամասնություն է կազմում, արդեն հայտարարել է, որ սատարելու է արտահեր ընտրությունների առաջարկին: Քաղաքական աճպարարությունն են համարում սա փորձագետները և իշխանությունը քայլ առ քայլ Մեհրիբան Ալիևային փոխանցելու իմիտացիա:
Ավելին23:1229.11.19 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն՝ ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկությունների «դեսպան»Երևանում ներկայացրել են խելացի կոշիկ, որը կհետևի տիրոջ քաշին ու ֆիզիկական ակտիվությանը: Նոու-հաուն ստեղծվել է Եվրամիության ֆինասնավորմամբ: Կառույցը ցանկանում է մեր երկրում դառնալ փոքր ու միջին բիզնեսի, նորարարությունների դեսպանը:
Ավելին23:1129.11.19 -
ՀասարակականԶինգրքույկի «գինը»՝ 10 միլիոն դրամ եւ 1 ամիս ծառայությունՕրինական դասալքությու՞ն, թե՞ քայլ դեպի պրոֆեսիոնալ բանակ: Իմ քայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հայտնի դարձավ իշխանափոխության օրերին՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիկնապահ, առաջարկում է 10 միլիոն դրամ վճարել, մեկ ամիս ծառայել ու զինգրքույկ ստանալ: Այս առաջակին դեմ են նրա թիմակիցները, կողմ է ընդդիամդիր պատգամավորներից մեկը: Կիսապատերազմական երկրի պաշտպանության փոխնախարարը տարակուսած է այս առաջարկից, քանի որ չի պատեկերացնում, թե ինչպես կարելի է մեկ ամսում զինվորական գործին գոնե մի քիչ մոտենալ ու զինգրքույկ վերցնել, համալրել պահեստազորի շարքերը: Ի դեպ, կառավարությունը 2020-ից այլևս չի երկարաձգելու այն օրենքի ժամկետը, որը հնարավորություն է տալիս բանակից խուսափած երիտասարդներին 27 տարեկանից հետո, վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից: Պաշտպանության նախարարության պաշտոնյան հիշեցրել է, որ զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ ցանկացած քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը:
Ավելին23:0729.11.19 -
ՀասարակականՄայրը 20 տարի է փնտրում է դստերը30-ից ավելի հայ երեխաների իտալացիներին ապօրինի որդեգրման տալու գործը կբացահայտվի, եթե 36-ամյա կնոջը դատախազությունը օգնի հասնել արդարության ու 20 տարի անց գտնել իր դստերը, վստահ է Սյուզաննա Պատվականյանի փաստաբանը:
Ավելին23:0529.11.19 -
ՔաղաքականԻնչի՞ համար «հուզվածություն» առաջացավ, որ նվիրատվություն արեցին. Վարդան ԲոստանջյանԱվելին16:1529.11.19