Լրահոս

2019-12-03
2019-12-02
  • Հասարակական
    Փակ գիշերօթիկները. ինչպե՞ս ապրեն երեխաները

    Երկուշաբթի օրով դասի փոխարեն կառավարության դիմաց էին այսօր եկել Դիլիջանի և Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցների սաները, նրանց ծնողները: Անելանելի վիճակում են: Ծնողների խոսքով՝ երեխաներին գիշերօթիկից տուն ուղարկած կառավարությունը նախապես չի հոգացել, թե ինչպես պետք է ապրեն երեխաները, որտե՞ղ դպրոց գնան:

    23:06
    02.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ալիեւը Ալիեւային է հանձնում «գահը»՝ սահմանին կրակելով

    Արցախում մեկ զինվոր զոհվել է, ևս մեկը վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը ստացել է մահացու հրազենային վիրավորում: Իսկ 20 ամյա զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Հարուցվել է քրեական գործ: Հանգմանաքները պարզ չեն: Հայտնի չէ՝ արդյո՞ք հակառակորդի գնդակից է զոհվել 21-ամյա տղան: Հայտնի է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ ու Ադրբեջանի ներքաղաքական լարվածության ֆոնին Բաքուն սրում է առաջնագծի վիճակը: Անցած շաբաթվա վերջին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է Ռաֆայել Ազիզյանը: Փորձագետները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանը իշխանությունը Ալիևից Ալիևային փոխանցելու ընթացքում հավատարիմ կմնա հին գործելաոճին: Կփորձի շփման գծի լարվածությունը օգտագործել՝ սեփական ժողովդրի ուշադրությունը շեղելու համար:

    23:05
    02.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակ» շարժումը՝ Արմավիրում

    Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք անցկացնող Հաղթանակ շարժման անդամները շարունակում են մարզային շրջայցերը:

    23:03
    02.12.19
    Ավելին
  • Իրավական
    Շնասպանություն «Գետափ»-ում. ոստիկանությունը չգիտի՞ օրենքի մասին

    Մեկ ամսից ավելի է՝ ընդունված է այն օրենքը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Հանրապետության բոլոր կենդանասերները սպասում են, թե երբ է օրենքը աշխատելու:

    23:02
    02.12.19
    Ավելին