Լրահոս
Քաղաքական
21:54
03.12.19
113

«Երեւանի կամազները»՝ ազգային ժողովի միջանցքներում

Խորհրդարանի Իմ քայլը խմբակցությունը դեռ չի քննարկել՝ միանալու՞ են Երևանի քաղաքապետարանին կամազների սկանդալային նվիրատվության հարցով քննիչ հանձնաժողով կազմելու՝ Լուսավոր Հայաստանցիների նախաձեռնությանը, թե ոչ: Ամեն դեպքում Ազգային ժողովի իմ քայլական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ընդդիմությունը կամազների մասին աղմկում է՝ օրենքի բացերը շահարկելով: Իսկ քաղաքապետարանը արդեն հայտարարել է, որ առաջիկայում նվիրատվություններ արած ընկերությունների 10 նոր անուն կներկայացնի: