Լրահոս
Հասարակական
17:46
03.12.19
111

Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել

Img default alt hy

ԿԳՄՍ նախարարության դիմաց խաղաղ անհնազանդության ցույց իրականացնող ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել՝ հայտնում է ՝ Yerkir.am -ը։

Ոստիկանության Կենտրոնի բաժին է  բերման ենթարկվել մի քանի ցուցարար․ հայտնի են 3-ի անունները՝ Գերասիմ Վարդանյան, Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան։

«Ոստիկանությունը ոչ թե ծառայում է ժողովրդին, այլ օրվա իշխանությանը․ ոչինչ չի փոխվել՝ նույն անհարգալից վերաբերմունքը, նույն խեղդելը, նույն միջոցները, որ կիրառում էին քաղաքացու հանդեպ նախկինում, հիմա էլ են կիրառում։ Նոր Հայաստանում ոստիկանը ցուցարարին ասում է «կթքեմ վրադ»»,-վրդովված են ՀՅԴ ՀԵՄ ցուցարարները։

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը կոչ արեց Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ հետևալ տեքստով. «Ես տապալել եմ  քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  ոլորտներում, իմ գործողություններով չեմ նպաստել պետականամետ և  զարգացած քաղաքացու կերտմանը, ուստի խնդրում եմ ինձ ազատել նախարարի պաշտոնից»։ Հրաժարական ներկայացնելուց հետո նախարարը պետք է հրապարակի այս տեքստը:

Ցուցարարները հայտարարեցին, որ աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ այսուհետ կլինի Արայիկ Հարությունյանը իր, արդեն իսկ անլեգալ պաշտոնական այցերով, ՀՅԴ ՀԵՄ-ականները նրան կսպասեն հրաժարականի վանկարկումներով։

15-օրվա նստացույցից հետո նրանք միայն պիտակավորումներ են լսել և ոչ մի կառուցողական քննարկում։ 

Շարունակո՞ւմ եք պահանջել հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ՝ հարցին, հնչեց պատասխան․ «Ո՛չ, հրաժարական։ Կարող ենք հանդիպել և քննարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի տեքստը»։