Լրահոս
Աշխարհ
23:05
02.12.19
88

Ալիեւը Ալիեւային է հանձնում «գահը»՝ սահմանին կրակելով

Արցախում մեկ զինվոր զոհվել է, ևս մեկը վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը ստացել է մահացու հրազենային վիրավորում: Իսկ 20 ամյա զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Հարուցվել է քրեական գործ: Հանգմանաքները պարզ չեն: Հայտնի չէ՝ արդյո՞ք հակառակորդի գնդակից է զոհվել 21-ամյա տղան: Հայտնի է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ ու Ադրբեջանի ներքաղաքական լարվածության ֆոնին Բաքուն սրում է առաջնագծի վիճակը: Անցած շաբաթվա վերջին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է Ռաֆայել Ազիզյանը: Փորձագետները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանը իշխանությունը Ալիևից Ալիևային փոխանցելու ընթացքում հավատարիմ կմնա հին գործելաոճին: Կփորձի շփման գծի լարվածությունը օգտագործել՝ սեփական ժողովդրի ուշադրությունը շեղելու համար: