Լրահոս
Հասարակական
23:16
29.11.19
53

Գլխավոր դատախազը միշտ է աշխատել «Հիսուսի բարդույթով»

Հիսուսի բարդույթով է միշտ աշխատել գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը այդ մասին խոստովանել է լրագրողների հետ զրույցում: Միևնույն ժամանակ նշել է, որ աշխատելիս հույսը միայն Աստծու վրա չեն դնում: Փորձում են մաքսիմալն անել, որպեսզի կարողանան Հայաստան վերադարձնել, օրինակ նախկին պաշտոնյանների, որոնց դեմ քրեական գործեր են բացվել: Ի դեպ, Դավթյանը համաձայն չէ, թե նախկինները իրավապահ մարմիններից թաքնվում են Ռուսաստանում: Այլ երկրներում գտնվողների մասին էլ շուտով կհայտարարվի,- ասել է դատախազը: