Լրահոս
Հասարակական
23:07
29.11.19
66

Զինգրքույկի «գինը»՝ 10 միլիոն դրամ եւ 1 ամիս ծառայություն

Օրինական դասալքությու՞ն, թե՞ քայլ դեպի պրոֆեսիոնալ բանակ: Իմ քայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հայտնի դարձավ իշխանափոխության օրերին՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիկնապահ, առաջարկում է 10 միլիոն դրամ վճարել, մեկ ամիս ծառայել ու զինգրքույկ ստանալ: Այս առաջակին դեմ են նրա թիմակիցները, կողմ է ընդդիամդիր պատգամավորներից մեկը: Կիսապատերազմական երկրի պաշտպանության փոխնախարարը տարակուսած է այս առաջարկից, քանի որ չի պատեկերացնում, թե ինչպես կարելի է մեկ ամսում զինվորական գործին գոնե մի քիչ մոտենալ ու զինգրքույկ վերցնել, համալրել պահեստազորի շարքերը: Ի դեպ, կառավարությունը 2020-ից այլևս չի երկարաձգելու այն օրենքի ժամկետը, որը հնարավորություն է տալիս բանակից խուսափած երիտասարդներին 27 տարեկանից հետո, վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից: Պաշտպանության նախարարության պաշտոնյան հիշեցրել է, որ զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ ցանկացած քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը: