Լրահոս
-
ՀասարակականՄաքուր ծանրամարտՄինչ Հայաստանում դեռ քննարկում են սեռափոխված ծանրորդ Մել Դալուզյանի մասին ֆիլմի համար պետբյուջեից 20 միլիոն դրամ հանելու հարցը՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչու՞ պետք է նա նման պատվի արժանանա, եթե հենց նրա դոպինգ սկանդալի պատճառով մեր ծանրորդների հավաքականը շատ համեստ կազմ կարող է տանել 2020-ի օլիմպիական խաղերին Թուրքիայում ֆիլմ են նկարում ծանրամարտի իրենց լեգենդի մասին: Նաիմ Սուլեյմանօղլուին հերոսացնող ֆիլմից իհարկե դուրս են մնացել այն կադրերը, որոնցում կտեսնեինք, թե ինչպես է մեր ծանրորդներից Հոկսեն Միրզոյանը երեք անգամ հաղթում նրան: Միրզոյանը ի դեպ, հիմա փառքից հեռու է ապրում, նրա մասին պատմող ֆիլմեր չկան, նա ընկեր Հոկսենն է իր սովորական մարզադպրոցում:
Ավելին21:4827.11.19 -
ՀասարակականՕրենք եվ ավանդույթ. Հայաստանում 2 դիակիզարան կբացվիԵկող տարի Հայաստանում միանգամից երկու դիակիզարան բացելու միտքը ավելի է սրել վերջին ամիսներին առանց այդ էլ խորացած հին ավանդույթների ու նոր արժեքների կողմնակիցների բանավեճը: Ստամբուլյան Կոնվենցիայի, ֆուտուրիստական փերֆորմանսի, սեռափոխված ծանրորդի մասին ֆիլմի աղմուկից հետո Երևանի փողոցներում հիմա էլ անհանգսիտ քննարկում են, թե որքանո՞վ է քրիստոնեական արժեհամակարգում տեղավորվում մահից հետո մարդու մարմինն այրելու գաղափարը:
Ավելին21:4727.11.19 -
ՀասարակականՀյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ չի լինիյուսիսային պողոտայի ամենամյա ամանորյա տոնավաճառն է, բայց այս տարի չեք տեսնի այն: Քաղաքապետարանը որոշել է փոխել միջոցառման ձևաչափը:
Ավելին21:4627.11.19 -
ԻրավականՍանասարյանը վիճարկում է ԱԱԾ կառուցվածքըԴատարանն այսօր մերժեց կասեցված լիազորություններով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը: Ինչպես գիտեք, աղմկոտ այս գործը առնչվում է հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթին: Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Դավիթ Սանասարյանը չարաշահել է պաշտոնական դիրքն ու միջամտել պետական գնումներին ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Ավելին21:4427.11.19 -
Կրթություն և գիտությունԳեւորգյանը խոստացել է ուսանողներին՝ «քննարկել բոլոր հարցերը»Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը փողոցից ժամանակավոր դուրս է եկել ու մտել բուհեր: Հայոց լեզուն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր դասավանդման ցանկից հանելուն դեմ դուրս եկած պետհամալսարանի ուսանողները դասադուլը ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ են տեղափոխել:
Ավելին21:4227.11.19 -
Հասարակական«Հաշտության քայլեր». Նաիրա Զոհրաբյանի մուտքն Ադրբեջան արգելված էՄամուլը պնդում է, թե ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո քննարկման փուլ է մտել երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը: Հավաստի՞ են այս լուրերը, թե՞ ոչ, դեռ չգիտենք: Արտաքին գործերի նախարարությունից մեր թղթակցին ասել են, որ տեղյակ չեն՝ ինչ խողովակով է ինֆորմացիան հայտնվել մամուլում: Ինչ խողովակով էլ լինի, ջրի երես է դուրս եկել ևս մի սկանդալային մանրամաս. միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է: Նրան ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում: Ինչպես հիշում եք, հայ լրագրողների 3 հոգանոց պատվիրակությունը Բաքվից վերադարձել էր համոզված, որ Հայաստանից հնչող խաղաղության կոչերը Ադրբեջան չեն հասնում: Այնտեղ պատրաստվում են պատերազմի քիչ չէ, դեռ գուցե փորձեն ընտրել, թե հաշտեցման գործընթացի համար որ հայ պատգամավորը կարող է Բաքու մտնել, որը՝ ոչ:
Ավելին21:3927.11.19 -
Հասարակական«Կենարար ջուր եւ արեվ համայնքներին». համահայկական հիմնադրամՀաշված ժամերից կսկսվի համահայկական դրամահավաքը: Համահայկական հիմնադրամի ամենամյա 12-ժամյա հեռուստամարաթոնի առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
Ավելին21:3727.11.19 -
ՔաղաքականՎարչապետի հետ կհամաձայնեի, եթե չլիներ գաղտնալսումը, ՍԴ-ի նկատմամբ գործընթացը. Լարիսա ԱլավերդյանԱվելին14:5527.11.19 -
ՀասարակականՀույսի վաճառականը. Մաս 1-ին. Արփինե ՀովհաննիսյանԵվ վերջում, հարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք երբևէ, որ գուցե ենթագիտակցորեն դուք սկսել եք ՍԻՐԵԼ բոլոր նրանց, ում դեմ պայքարում եք ու ատելի դարձնում, որովհետեւ քանի դեռ կան նրանք, Դուք կարող եք գոյություն ունենալ, քանի դեռ կան նրանք ձեզնից ոչ ոք բարեփոխում չի ակնկալելու, իսկ դուք էլ դրանով կառավարելու և ուղղորդելու եք հանրային գիտակցությունը:
Ավելին13:3127.11.19
-
ՔաղաքականՄեծ կոռուպցիա կա, ստվերը բարձրացել է վերին էշելոններ. Գագիկ ՄինասյանԱվելին23:1026.11.19 -
ՀասարակականԻնֆորմացիայի օրը. պատասխանատու համարձակությունԱյսօր տեղեկատվության համաշխարհային օրն է: Մեր օրերում, երբ ինֆորմացիայի հոսքն աննախադեպ մեծ է՝ փոխանցողների թիվն էլ շատ՝ այնքան հեշտ է խճճվել քեզ պետքական լուրը գտնելու գործում:
Ավելին22:1926.11.19 -
Իրավական«Մարտի 1»-ի գործը. դատախազին բացարկի միջնորդությունը մերժվեցԴատարանն այսօր մերժել է հանրապետության երկրորդ նախագահի պաշտպանների հերթական միջնորդությունը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էր դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել: Այսօրվա դատական նիստը բավականին թեժ ընթացք է ստացել: Մի պահ, իրավիճակը այնքան անկառավարելի է դարձել, որ դատավոր Դանիբեկյանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել:
Ավելին22:1726.11.19 -
ԱշխարհՎրաստանում բողոքի ցույցերը վերսկսվել ենՎրաստանում իրավիճակը նորից լարվել է: Խորհրդարանի շենքը փակած ցուցարարներին ոստիկաններն առավոտյան ջրցան մեքենաներով են ցրել: Ցուցարարները երեկ խոչընդոտել են նաեւ նախագահի տեղաշարժը: Նրանք շրջափակել են ռեստորանը, որտեղ ընթրում էր Սալոմե Զուրաբիշվիլին:
Ավելին22:1626.11.19 -
ԻրավականՔոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեցԻսկ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը: Փաստաբանները բողոքարկում են Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի որոշումը: Այսօր նախապատրաստական նիստն էր:
Ավելին22:1326.11.19 -
ՀասարակականԵրեւանն Ալեքսանյանից նվեր չի ստացել. զարգացման թերի ծրագի՞րԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքում է, թե նախկին հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին ԿԱՄԱԶ-ներ է նվիրել: Նվիրատուները շատ են, Մարությանը չի հիշում բոլորին: Իսկ թե ինչու՞ նվիրատվությունը ավագանու որոշմամբ չի ընդունվել, քաղաքապետը չի պարզաբանել: Ավագանու «Լույս» խմբակցությունն էր մեղադրել քաղաքապետին գաղտնի նվերներ ընդունելու համար:
Ավելին22:1226.11.19