Լրահոս
Իրավական
22:06
19.11.19
113

«Մարտի 1»-ի գործը. դատախազին բացարկի միջնորդությունը մերժվեց

Այսօր ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով` հերթական դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Երկրորդ նախագահի փաստաբանները դատախազին մեղադրում են գործի նյութերի մի մասը հաշվի չառնելով իրականությունը խեղաթյուրելու, և ամեն գնով Քոչարյանի մեղադրանքը պաշտպանելու համար: Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 26-ին է: