Լրահոս
Իրավական
21:44
27.11.19
64

Սանասարյանը վիճարկում է ԱԱԾ կառուցվածքը

Դատարանն այսօր մերժեց կասեցված լիազորություններով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը: Ինչպես գիտեք, աղմկոտ այս գործը առնչվում է հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթին: Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Դավիթ Սանասարյանը չարաշահել է պաշտոնական դիրքն ու միջամտել պետական գնումներին ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: Սանասարյանը վստահ է, որ իր դեմ գործն ուղղորդված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ շահագրգիռ կողմ է։ Այսօր Սանասարյանը կրկնել է այս միտքը, ավելին չի արձագանքել Վանեցյանի հայտարարություններին, քանի որ ըստ իրեն, Վանեցյանն իր քաշային կատեգորիայում չէ: Ի դեպ՝ Սանասարյանի փաստաբանի բողոքը մերժող դատավորը Դավիթ Բալայանն է՝ այն եզակի դատավորը, որ դատական բլոկադայի օրը ընդվզեց իր իրավունքների խախտման դեմ ու փորձեց գործի հասնել՝ թեկուզ լուսամուտով: