Լրահոս
Առողջապահական
23:19
28.11.19
63

Դեղերի մասին օրենքը. ԱԺ մեծամասնությունն ընդդեմ նախարարի

Կառավարության քաղաքական հենարան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանում նեղն են գցել առողջապահության նախարարին: «Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանը կոռուպցիայի բուն է համարել Դեղերի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի, որոշ դեղեր կարող են գովազդվել պետակա՛ն մակարդակով: Արսեն Թորոսյանը իր թիմակիցներին մեղադրել է նախագծի էությունը խեղաթյուրելու մեջ եւ չի թաքցրել վիրավորանքը՝ խորհրդարանակն մեծամասնության ներկայացուցիչներից: