Լրահոս
Հասարակական
23:18
28.11.19
75

Աշխատավարձի 6 տոկոսը՝ առողջապահության հարկ

Հայաստանում առողջապահության հարկ սահմանելու նախաձեռնությունը մեծ աղմուկ է հանել: Առողջապահության նախարարության առաջարկած հայեցակարգով երկրում նախատեսվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Դա նշանակում է, որ պետք է մեր աշխատավարձի 6 տոկոսը վճարենք պետությանը, որպեսզի բնակչության բոլո՛ր խմբերին հասանելի լինեն հիմնական բժշկական ծառայությունները: Այսինքն, սոցիալական համերաշխության սկզբունքով աշխատողները պետք է վճարեն նաեւ չաշխատողների համար: