Լրահոս
-
ՔաղաքականԼեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքականապես ոչնչացրեց Նիկոլ Փաշինյանը. Ռուբեն ՀակոբյանԱվելին23:1022.11.19 -
Հասարակական«Վերնատուն». Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կաՀայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա: Արձանագրել է «Վերնատուն» ակումբը՝ ամփոփելով նոյեմբերի 15-ի համաժողովում հնչած ելույթները: Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հասարակական-քաղաքական ակումբը այսօրվա հայտարարության մեջ ներկայացրել է իր քայլերն ու պահանջները Արցախի, երկրի ներսում հանրային մթնոլորտի և դատաիրավական համակարգի վերաբերյալ:
Ավելին22:2622.11.19 -
ՀասարակականՆվազագույն աշխատավարձը բարձրանում է, գները՝ նույնպեսՏնտեսական հեղափոխություն խոստացած իշխանության մանր քայլերը կարճատեւ ուրախություն են պարգեւում Հայաստանի հպարտ քաղաքացիներին: Կառավարությունը 13 հազարով ավելացրեց նվազագույն աշխատավարձը: Ողջունելի քայլ է, ասում են քաղաքացիներն ու տնտեսագետները՝ մինչեւ հաշվելը: Հաջորդ տարի առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանալու է նոր մաքսային արժեքն է պատճառը: Իսկ այդ գումարը հազիվ թե բավարարի գնաճը զսպելու համար:
Ավելին22:2422.11.19 -
ՏնտեսականԵրեւանի բյուջեն՝ անհասկանալի ծախսերովԵրևանի քաղաքապետարանի 2020-ի բյուջեի նախագիծը զայրացրել է ավագանու ընդդիմադիր անդամներին Նրանք պնդում են, որ նախագծում շատ են բացթողումները, մոնիթորինգ չկա: Հաջորդ տարի բյուջեի ծախսը կազմելու 116 մլրդ. դրամ, բայց թե կոնկրետ ինչ ծախսեր են լինելու՝ պարզ չէ: Քաղաքային իշխանությունը նաեւ 355 մլն. դրամի հրատապ ծախսեր է պլանավորել: Սա ամենաշատն է բարկացրել ավագանուն՝ 2018-ի համար այդ գումարը 30 մլն. է կազմել:
Ավելին22:2222.11.19 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը «ոչինչ չասաց»...առայժմԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որ պաշտոնից հեռանալիս իշխանությանը կանգ առնելու կոչ էր արել, նոր անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում անպատասխան թողնելով «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հնչած մի շարք քաղաքական հարցեր: Մի քանի վայրկյան մտածելուց հետո չի պատասխանել անգամ հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Արցախի հարցը վտանգված են: Իսկ հարցին, արդյոք ծառայության տնօրեն եղած ժամանակ վարչապետից ստացել է հանձնարարական որը տարակուսելու տեղիք կտար, Վանեցյանը պատասխանել է՝ «Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել»:
Ավելին22:2122.11.19 -
ԻրավականՔաղաքացուն խոշտանգելու առերեվույթ դեպքով քննություն է սկսվելՀամացանցում հայտնված ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման տեսագրությունը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Կադրերում, որի տարեթիվն ու ամսաթիվը հայտնի չէ համացանցում հայտնվել է նոյեմբերի 21-ին: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք կորզում քաղաքացուց:
Ավելին22:1822.11.19 -
ԱշխարհԻրանում իրավիճակը խաղաղվում էԻրանում ինտերնետը մասամբ վերականգնվել է, ցուցարարներն էլ արդեն նահանջել են: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանը կարողացավ ինքնակարգավորվել: Թեպետ, այդպես էլ հստակ չէ, թե 7 օր տեւած ակցիաների հետեւանքով քանի զոհ կա:
Ավելին22:1722.11.19 -
ՀասարակականԼեոնիդ Ազգալդյանը 77 տարեկան էԼեոնիդ Ազգալդյանն այս՝ տարի մի խումբ ակտիվիստների շնորհիվ դարձավ Արցախի հերոս: Որոշումը անակնկալ էր Ազգալդյանին հերոսի կոչում տալու նախաձեռնության հեղինակների համար: Նրանք դիմել էին՝ հրամանատարին Հայաստանի հերոսի կոչում տալու համար: Այսօր Ազգալդյանի ծննդյան 77-ամյակն է: Հերոսի ընկերներն ու հարազատները ծաղիկներ են դրել նրա կիսանդրու մոտ:
Ավելին22:1322.11.19 -
Հասարակական«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածելՆոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ավելին16:1222.11.19 -
ՔաղաքականՓաշինյանի խոսքը ոչ թե ժողովրդի, այլ ՔՊ-ի «երազանքի ՍԴ»-ին էր վերաբերում. Ռուբեն ՄելիքյանԱվելին16:0822.11.19
-
ՀասարակականՀրդեհ՝ Երեւանի կենտրոնում. «Դոլմամա»-ի տանիքն այրվել էԱյժմ մանրամասներ մայրաքաղաքի կենտրոնը իրար խառնած հերդեհից: Աբովյան-Պուշկին խաչմերուկում կեսօրից հետո հրդեհվել է Դոլմամա ռեստորանի շենքի տանիքը: Դեպքի վայր է հասել հրշեջների 10 մարտական հաշվարկ: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը: Այստեղ է եկել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Դեպքի մանրամասները պարզում են: Շենքի հարևանությամբ ապրող բնակիչները մտավախություն ունեն, որ հրդեհը դիտավորություն է, որպեսզի իրենց հանեն տներից ու Երևանի կենտրոնում հերթական էլիտար շենքը բարձրանա:
Ավելին22:3821.11.19 -
ՀասարակականՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեցՀայաստանի ֆուտբոլի հավաքականի 9-1 հաշվով խայտառակ պարտությունից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը այսօր թողել է Արթուր Վանեցյանը: Երբ նա հրաժարական ներկայացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վանեցյանը կկենտրոնանա մեր հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու «շատ կարևոր, պետական նշանակության խնդրի լուծման վրա»:
Ավելին22:3521.11.19 -
ԻրավականՍոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում է տալիսՈստիկանների դեմ ոստիկանություն հաղորդում է տարել Սոնա Աղեկյանը: Նա պնդում է, որ ոստիկանները իրեն քաշքշել են կրթության նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ակցիայի միանալու համար:
Ավելին22:3421.11.19 -
ՀասարակականՓաշինյանը, ադրբեջանցին, սերն ու չարքը՝ Միլանի հայկական եկեղեցումՀայաստանի նախկին բոլոր ղեկավարներն են մեղավոր,իրեն Քրիստոսի հետ համեմատած վարչապետ Փաշինյանի կարծիքն է: Նաև իր քաղաքական կնքահորը Փաշինյանը չարիք է համարում, քանի որ, ըստ իրեն, Տեր-Պետրոսյանը 96-ին նախագահ է ընտվել՝ չունենալով ժողովրդի վստահության քվեն:
Ավելին22:2921.11.19