Լրահոս
Հասարակական
22:21
22.11.19
106

Արթուր Վանեցյանը «ոչինչ չասաց»...առայժմ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որ պաշտոնից հեռանալիս իշխանությանը կանգ առնելու կոչ էր արել, նոր անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում անպատասխան թողնելով «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հնչած մի շարք քաղաքական հարցեր: Մի քանի վայրկյան մտածելուց հետո չի պատասխանել անգամ հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Արցախի հարցը վտանգված են: Իսկ հարցին, արդյոք ծառայության տնօրեն եղած ժամանակ վարչապետից ստացել է հանձնարարական որը տարակուսելու տեղիք կտար, Վանեցյանը պատասխանել է՝ «Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել»: