Լրահոս
Հասարակական
22:26
22.11.19
84

«Վերնատուն». Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա

Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա: Արձանագրել է «Վերնատուն» ակումբը՝ ամփոփելով նոյեմբերի 15-ի համաժողովում հնչած ելույթները: Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հասարակական-քաղաքական ակումբը այսօրվա հայտարարության մեջ ներկայացրել է իր քայլերն ու պահանջները Արցախի, երկրի ներսում հանրային մթնոլորտի և դատաիրավական համակարգի վերաբերյալ: «Մենք համախմբման, համերաշխության և հանդուրժողականության կողմնակից ենք», հայտարարում են Վերնատնից: Վստահ են՝ հանրությունը, քաղաքական ուժերը, այդ թվում խորհրդարանական, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատները ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն ու գործի կանցնեն: