Լրահոս
Հասարակական
22:29
21.11.19
71

Փաշինյանը, ադրբեջանցին, սերն ու չարքը՝ Միլանի հայկական եկեղեցում

Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներն են մեղավոր,իրեն Քրիստոսի հետ համեմատած վարչապետ Փաշինյանի կարծիքն է: Նաև իր քաղաքական կնքահորը Փաշինյանը չարիք է համարում, քանի որ, ըստ իրեն, Տեր-Պետրոսյանը 96-ին նախագահ է ընտվել՝ չունենալով ժողովրդի վստահության քվեն: Հայ ազգային կոնգրեսը հիշեցրել է, թե «փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության»: Այս հայտարարությունը Հայաստանի վարչապետը արել է Իտալիայում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով: Վաղն ավարտվում է նրա այցը: Այն կարող ենք նաև պատմական համարել՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարի թիկնազորը կարողացավ ճեղքել ու հայկական եկեղեցի մտնել ադրբեջանցի բլոգեր ներկայացած տղամարդը, որը դեռ հարց է՝ բլոգե՞ր է, թե հատուկ ծառայության աշխատակից: Այս այցի ժամանակ էր նաև, որ հայ գիտնականը ժողովրդի վարչապետից պահանջեց հրաժարական տալ: