Լրահոս
Տնտեսական
22:22
22.11.19
73

Երեւանի բյուջեն՝ անհասկանալի ծախսերով

Երևանի քաղաքապետարանի 2020-ի բյուջեի նախագիծը զայրացրել է ավագանու ընդդիմադիր անդամներին Նրանք պնդում են, որ նախագծում շատ են բացթողումները, մոնիթորինգ չկա: Հաջորդ տարի բյուջեի ծախսը կազմելու 116 մլրդ. դրամ, բայց թե կոնկրետ ինչ ծախսեր են լինելու՝ պարզ չէ: Քաղաքային իշխանությունը նաեւ 355 մլն. դրամի հրատապ ծախսեր է պլանավորել: Սա ամենաշատն է բարկացրել ավագանուն՝ 2018-ի համար այդ գումարը 30 մլն. է կազմել: