Լրահոս
-
ՀասարակականՉխոշտանգող ոստիկաններ, կարգին դատավորներ. կառավարության նիստըԿառավարությունը այսօրվա նիստում որոշել է 7 մլրդ. 526 մլն. դրամ գնահատված Ծաղկաձորի Գոլդեն փելես հյուրանոցը աճուրդի հանել: Ինչպես հիշում եք այս հյուրանոցը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իշխանափոխությունից հետո՝ այն որպես նվիրատվություն Ավետիսյանները փոխանցել են պետությանը: Աճուրդը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին: Մինչև հյուրանոցը նոր տեր կունենա՝ դրա պահպանման համար պետությունը ամսական 6 միլիոն դրամ կծախսի: Ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացառելու, դատավորներին կարգի հրավիրելու նոր գործիքներ է առաջարկում գործադիրը: Այդ օրանգծերին այսօր հավանություն են տվել ու ուղարկել են խորհրդարան:
Ավելին22:2821.11.19 -
ՀասարակականԳանձագողեր Խոսրովի արգելոցումԽոսրովի անտառ-արգելոցում աննախադեպ մի բան է տեղի ունեցել: Որսագողերից բացի, այստեղ ապօրինի մտել են նաև գանձագողերը: Գերեզմաններ են քանդել, շիրմաքարերի տակ ոսկի փնտրել: Չեն գտել, քանի որ չկա,վստահեցնում են տարածքը հսկող տեսչները: Հուսահատ գողերը դատարկ ձեռքով անտառից դուրս չգալու համար, թռցրել են տարածքը հսկող տեսախցիկները:
Ավելին22:2621.11.19 -
ՀասարակականԱրվեստն ասեղի անցքով անցել է պապից՝ թոռանըԵրևանում բացվել է միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի ցուցահանդեսը: Աշխարհում առաջինն էր նրա պապը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանը, որին հաջողվեց Չապլինին, Պագանինիին, ԱՄՆ-ի Ազատության արձանը, Աբու Լալա-Մահարիի ուղտերի քարավանը տեղավորել ասեղի անցքի մեջ:
Ավելին22:2521.11.19 -
ՔաղաքականՇախ եվ մատ՝ պոպուլիզմին. ի՞նչ ասաց Սերժ ՍարգսյանըՊոպուլիստ իշխանություն լինելու Սարգսյանի մեղադրանքը չի ընդունում Իմ քայլի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որը վերջերս սկանդալի մեջ հայտնվեց, երբ հայտարարեց, թե իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա:
Ավելին22:2321.11.19 -
ՔաղաքականՓաշինյանը մտավախություն ունի, որ կարող է թույլ վարչապետ ընկալվել. Արմինե ՕհանյանԱվելին16:5121.11.19
-
Քաղաքական37 հազար հնդիկի մուտքը Հայաստան արտագաղթի 90 տոկոս նվազում է ներկայացվում. Հրանտ ԲագրատյանԱվելին23:1020.11.19 -
ԱշխարհԻրան. ներսի բողոք, դրսի հրահրումԻրանում իրավիճակը սրվում է: Բենզինի գնի բարձրացման դեմ դուրս եկած բողոքավորների դժգոհության կրակին, ըստ պաշտոնական Թեհրանի, բենզին են լցնում արտաքին ուժերը: 21 քաղաքում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների զոհերի թվի մասին հարևան Հայաստան շատ իրարամերժ տվյալներ են հասնում:
Ավելին22:5420.11.19 -
Հասարակական«Ազատագրել Հայաստանի վարչապետին Սորոսի ճիրաններից»Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության շենքի դիմաց ամբողջ գիշեր նստացույց արած ուսանողների կողքին է նաև ՎԵՏՕ շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը: Շարժման մասնակիցները Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին աջակցում են ոչ թե նախարարության շենքի, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի առջևից: Նրանք այդտեղ են, որովհետև Հայաստանում հիմնադրամի գործունեությունը քայքայիչ են համարում ու սորոսական ձեռագիր են տեսնում իշխող քաղաքական թիմի շատ գործողություններում;՛ Հիմնադրամի լուծարումը պահանջող ՎԵՏՕ շարժման մասնակիցներն այսօր ազատություն Նիկոլ Փաշինյանին ակցիան են արել:
Ավելին22:5220.11.19 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը բարելավել է դիրքերը, բայց ֆոտոշոփովԱդրբեջանը ստերով աշխարհը կնվաճեր, եթե չլիներ Գուգլը: Դրա քարտեզների հավելվածով Օրբելի կենտրոնի վերլուծաբանները ապացուցել են, որ Բաքուն ստում է, թե Տավուշի շրջանում բարելավել է դիրքերը:
Ավելին22:5120.11.19 -
ՀասարակականՑուրտ մանկատան տաք երազանքներըԳիշերօթիկները փակելու՝ կառավարության սկանդալային որոշման ֆոնին ու ձմռանն ընդառաջ անելանելի վիճակ է նաև ամենահին մանկատներից մեկում: Թռչունյան մասնավոր մանկատան բնակիչների երազանքներն արդեն անթև են: 80 երեխայի ուշքն ու միտքը հիմա միայն այն է, որ ամերիկահայ համայնքի դադարեցրած ֆինանսավորումը վերականգնվի, թե չէ իրենք ու՞ր են գնալու: Միևնույն ժամանակ՝ վարկած կա, որ բարերաները որոշել են փակել մանկատունը, քանի որ այնտեղ երեխաներին ոչ լավ կերակրում, ոչ էլ նորմալ խնամում են:
Ավելին22:5020.11.19 -
ԻրավականԱրսեն Բաբայանի կալանավորումն իրավաչափ չի եղելՕրենքով գողերի մասին խոսելիս Արսեն Բաբայանին հանկարծ հիշելը իհարկե շատ տարօրինակ է, հատկապես, որ հենց այսօր է վերաքննիչ դատարանն արձանագրել, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի իրավունքները Երևանի առաջին ատյանի դատարանում խախտվել են նրա հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը քննելիս: Վերաքննիչը հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր փաստարկները:
Ավելին22:4820.11.19 -
Հասարակական4G ցանցում զանգելու հնարավորություն՝ ՀայաստանումՄի քանի նորություն՝ սմարթֆոնների ու ինտերնետի սիրահարների համար:
Ավելին22:4420.11.19 -
ՀասարակականՓորձի փոխանակո՞ւմ, թե՞ հարկադիր արձակուրդ. «գնացքների աղմուկը»Նոր դժգոհության ալիք է բարձրացել Գյումրիում: Բողոքում են հարավկովկասյան երկաթուղու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները: 30-ից ավելի մեքենավարներ պնդում են, որ երեկ դեպոյի ղեկավարությունն իրենց հարկադրաբար հանգստի է ուղարկել, իսկ փոխարենն աշխատանքի է ընդունել ռուս մեքենավարների: Ընկերությունը հերքում է այս լուրերը:
Ավելին22:4320.11.19 -
Կրթություն և գիտությունՈւսանողները դադարեցնում են դասադուլը, բայց չեն նահանջումՕրերը ցրտել են, բայց մերձիշխանական շրջանակների այն կանխատեսումը, թե ցրտի հետ ցույցերը կցրվեն մնացել են կախված սառը օդում: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը շարունակում է սրվել, դասադուլ ու նստացույց հայտարարած ուսանողների շարքերը գնալով խտանում են: Այսօր նրանց են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները: Ինքն իր վիճակն ավելի է բադացրել հենց Արայիկ Հարությունյանը: Նա դասախոսների հետ հանդիպման ժամանակ լուծումներ փնտրելու փոխարեն նորից է սպառնացել ցույցերի առաջամարտիկ դաշնակցականներին արկղերով քրեական գործեր ուղարկել:
Ավելին22:4220.11.19 -
ՀասարակականԺողովրդից կտրվելու համար նախկիններին մեղադրողները կտրվել են ժողովրդիցԽորհրդարանի ընդդիմադիր թևը դեռ չգիտի՝ ինչ անել ուսանողների նախարարի պաշտոնանկության գործընթաց սկսելու պահանջի հետ: Արայիկ Հարությունյանի գործողությունների մասին հրապարակային դժգոհություն դեռ միայն ԲՀԿ-ականներից ենք լսել, բայց նրանք որևէ բան անել չեն կարող, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի վերադարձել Մոսկվայից:
Ավելին22:3920.11.19