Լրահոս
Կրթություն և գիտություն
22:42
20.11.19
48

Ուսանողները դադարեցնում են դասադուլը, բայց չեն նահանջում

Օրերը ցրտել են, բայց մերձիշխանական շրջանակների այն կանխատեսումը, թե ցրտի հետ ցույցերը կցրվեն մնացել են կախված սառը օդում: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը շարունակում է սրվել, դասադուլ ու նստացույց հայտարարած ուսանողների շարքերը գնալով խտանում են: Այսօր նրանց են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները: Ինքն իր վիճակն ավելի է բադացրել հենց Արայիկ Հարությունյանը: Նա դասախոսների հետ հանդիպման ժամանակ լուծումներ փնտրելու փոխարեն նորից է սպառնացել ցույցերի առաջամարտիկ դաշնակցականներին արկղերով քրեական գործեր ուղարկել: